Հայտնի է Հայկական ԱԷԿ-ի վերանորոգման աշխատանքների ավարտի ժամկետը

12.10.2016, 14:57
Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը չորեքշաբթի լրագրողներին հայտնեց կայանի վերանորոգման աշխատանքների ավարտի ժամկետը:
Հայտնի է Հայկական ԱԷԿ-ի վերանորոգման աշխատանքների ավարտի ժամկետը
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը չորեքշաբթի լրագրողներին հայտնեց կայանի վերանորոգման աշխատանքների ավարտի ժամկետը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը:

Նրա խոսքով, հայկական ատոմակայանը սեպտեմերի 20-ի կեսգիշերից կանգնեցվել է ամենամյա պլանային վերանորոգման և վերալիցքավորման:

«Պլանային վերանորոգման ծրագրի և ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի իրականացման համաձայն նախատեսվում է, որ այս աշխատանքները կտևեն 67 օր և նոյեմբերի 25-ին ժամը 24:00-ին էներգաբլոկը կմիացվի էներգահամակարգին», - ասաց Վարդանյանը:

Նա նշեց, որ պլանային վերանորոգման շրջանակում այս տարի իրականացվում է ռեակտորային տեղակայանքի 100 տոկոսանոց ստուգում` սկսած ռեակտորի իրանից, շոգեգեներատորի ամբողջական ստուգումից, նրա համակարգերից, զոդած կարերից:–0–