418.53
4.84
387.03
+19
Եղանակը Երևանում
Հայ

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» արծաթե հուշադրամը հաղթել է Մոսկվայում անցկացված միջազգային մրցույթում

17:56
23 Սեպտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայում անցկացված «Դրամների համաստեղություն-2016» միջազգային տասներորդ հոբելյանական մրցույթում ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2015 թ.–ին թողարկված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» արծաթե հուշադրամը «Տարվա հուշադրամը» անվանակարգում զբաղեցրել է առաջին տեղը, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

100 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամը թողարկվել է 1000 հատ տպաքանակով։ Հուշադրամի տրամագիծը 50,0 մմ է, քաշը` 67,2 գրամ։

Հուշադրամի էսքիզների հեղինակներն են Սուրեն Սիմոնյանը և Արամ Ուռուտյանը:
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Հուշադրամի դիմերեսին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներն են (աջից ձախ)` սգվոր մոր հուշարձան (Իժևսկ, ՌԴ, 2010 թ., հեղինակ՝ Թ. Աբրամիձե), երգահան Կոմիտասին նվիրված հուշարձան (Փարիզ, Ֆրանսիա, 2003 թ., հեղինակ՝ Դ. Երևանցի), խաչքար-հուշարձան (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայաստան, 1965 թ., հեղինակ՝ Ռ. Իսրայելյան), հուշասյուն-խաչքար (Գլենդել, ԱՄՆ, 2000 թ., հեղինակ՝ Ք. Քարիբյան): Ներքևում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն է (Երևան, Հայաստան, 1967 թ., հեղինակներ՝ Ա. Թարխանյան, Ս. Քալաշյան):

Դարձերեսին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներն են (աջից ձախ). հուշարձան՝ հայ հայդուկներին (Ուջան, Հայաստան, 1989 թ., հեղինակ՝ Յու. Մինասյան), հուշակոթողի մի հատված արծվի տեսքով (Հալեպ, Սիրիա, 1990 թ., հեղինակներ՝ Վ. Բերթիզյան, Գ. Երամյան), հուշատախտակի մի հատված` կնոջ քանդակ (Սան Պաուլու, Բրազիլիա, 1966 թ., հեղինակ՝ Խոսե Հերեզ Ռեկալդե), խաչքար (Անտվերպեն, Բելգիա, 2003 թ., հեղինակ՝ Հ. Սոֆոյան): Ներքևում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

«Դրամների համաստեղություն» հուշադրամների միջազգային մրցույթը անցկացվում է 2007 թվականից: 2016 թ.–ին մրցույթին մասնակցել են թվով 44 կազմակերպություն 29 երկրից (կենտրոնական բանկեր, դրամահատարաններ, մատակարար ընկերություններ և այլն):

«Դրամների համաստեղություն-2016» միջազգային տասներորդ հոբելյանական մրցույթի հաղթողների անունները հրապարակվել են 2016 թ.–ի սեպտեմբերի 22–ին։ Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում` «Ռեդիսոն Սլավյանսկայա» հյուրանոցում, COINS-2016 7–րդ միջազգային համաժողովի և ցուցահանդեսի շրջանակում։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:46
18 Մայիսի 2023
Երևանի մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով
14:22
18 Մայիսի 2023
4,2 միլիարդ դրամ կտրամադրվի գիտական կենտրոնները ժամանակակից սարքերով վերազինելու համար
Մրցույթի արդյունքում 25 պետական գիտական կազմակերպություն և բուհ Գիտության կոմիտեի միջոցով ձեռք կբերի 54 սարք/սարքավորում՝ ընդհանուր 4 միլիարդ 200 միլիոն դրամ արժողությամբ
12:32
18 Մայիսի 2023
Հունիսի 1–ից վարորդները կտուգանվեն, եթե մեքենայի կողային ապակիների լուսաթափանցելիության չափը խախտված լինի. ոստիկանություն (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն, ոստիկանությունը զգուշացնում է. հունիսի 1–ից վարորդները կտուգանվեն, եթե մեքենայի կողային ապակիների լուսաթափանցելիության չափը խախտված լինի. ՎԻԴԵՈ
10:24
18 Մայիսի 2023
Այսօր նախատեսված է Աշոտ Փաշինյանի առերեսումը զոհված զինծառայողի մայրիկի հետ
Այսօր նախատեսված է Աշոտ Փաշինյանի առերեսումը զոհված զինծառայողի մայրիկի հետ, ով ձերբակալվել է Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի մեղադրանքով
21:31
17 Մայիսի 2023
Աշոտ Փաշինյանի առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասնում է
Աշոտ Փաշինյանի առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասնում է
20:03
17 Մայիսի 2023
Զոհվել է այսօր Ադրբեջանի կրակից վիրավորված զինծառայողը, բուժակի կյանքին վտանգ չի սպառնում
Զոհվել է այսօր Ադրբեջանի կրակից վիրավորված զինծառայողը, բուժակի կյանքին վտանգ չի սպառնում
19:57
17 Մայիսի 2023
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը հերքել է Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին տեղեկությունները
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը հերքել է Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին տեղեկությունները
18:31
17 Մայիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. վիրավորում է ստացել զինծառայողն ու նրան օգնության հասած բուժակը
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. վիրավորում է ստացել զինծառայողն ու նրան օգնության հասած բուժակը
15:29
17 Մայիսի 2023
Ինչպես օգտվել միասնական տոմսային համակարգից ու տերմինալով ձեռք բերել ուղետոմս (ՎԻԴԵՈ)
Ինչպես օգտվել միասնական տոմսային համակարգից ու տերմինալով ձեռք բերել ուղետոմս. ՎԻԴԵՈ
13:38
17 Մայիսի 2023
Հայտնի են բուհերի միասնական քննությունների օրերը
Հայտնի են բուհերի միասնական քննությունների օրերը
12:43
17 Մայիսի 2023
Fix Price–ն իր առաջին խանութն է բացել Երևանում
Fix Price–ն իր առաջին խանութն է բացել Երևանում, առաջիկա ամիսներին կբացի երկրորդ խանութը
11:32
17 Մայիսի 2023
ՀՀ–ում հայտնաբերվել է շուրջ 1 տոննա քաշով կոկաին` մոտ 250մլն եվրո արժողությամբ
Մոտ 1 տոննա քաշով կոկաինն այժմ գտնվում է Ազգային անվտանգության ծառայությունում