Հայաստանը օդային հաղորդակցություն կհաստատի Սինգապուրի ու Տաջիկստանի հետ
12.04.2018,
17:54
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Սինգապուրի ու Տաջիկստանի հետ օդային հաղորդակցության մասին համաձայնագրի վավերացման առաջարկին։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Սինգապուրի ու Տաջիկստանի հետ օդային հաղորդակցության մասին համաձայնագրի վավերացման առաջարկին։
Загружается новость ... "Лево"
Ինչպես նշվում կառավարության որոշման մեջ, Սինգապուրի հետ համաձայնագիրը թույլ կտա ընդլայնել ու դյուրացնել միջազգային օդային հաղորդակցության հնարավորությունները, ինչպես նաև խթանել ավիացիոն ոլորտը շուկայական մրցակցության հիման վրա:
Ինչ վերաբերում է Տաջիկստանի հետ օդային հաղորդագրությանը, ապա փաստաթղթի շրջանակում նախատեսվում է կանոնավոր չվերթերի հաստատում երկրների միջև:-0-