Հայաստանը հնարավոր է արտոնյալ վիզային ռեժիմ ստանա ԵՄ-ի հետ

10.03.2017, 16:52
Աթենքը կարող է օգնել Հայաստանին արտոնյալ վիզային ռեժիմ ստանալ ԵՄ-ի երկրների հետ:
Հայաստանը հնարավոր է արտոնյալ վիզային ռեժիմ ստանա ԵՄ-ի հետ
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Աթենքը կարող է օգնել Հայաստանին արտոնյալ վիզային ռեժիմ ստանալ ԵՄ-ի երկրների հետ, ասաց Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոձիասը` իր հայաստանյան գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ ուրբաթ Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով, Հունաստանը ԵՄ-ի վաղեմի գործընկերներից է և պատրաստ է ջանքեր գործադրել ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնման համար:

«Մենք կգործադրենք հնարավոր բոլոր ջանքերը` օգնելու համար Հայաստանին ԵՄ-ի հետ արտոնյալ վիզային ռեժիմի շուրջ բանակցությունների հարցում: Հայաստանը պատմականորեն Եվրոպայի մասն է կազմում և ապագայում ևս պետք է դրա մասնիկը մնա: Պատմականորեն արդար կլինի, եթե Հայաստանի քաղաքացիները դառնան նաև ԵՄ-ի քաղաքացիներ», - ասաց Կոձիասը: -0-