Հայաստանը դարձել է ՄԱԿ–ի ԳՎ–ի 71–րդ նստաշրջանի փոխնախագահը

14.06.2016, 20:24
Հայաստանը դարձել է ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի 71–րդ նստաշրջանի 21 փոխնախագահներից մեկը:
Հայաստանը դարձել է ՄԱԿ–ի ԳՎ–ի 71–րդ նստաշրջանի փոխնախագահը
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը դարձել է ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի 71–րդ նստաշրջանի 21 փոխնախագահներից մեկը, նշվում է կազմակերպության պաշտոնական կայքում։

Հայաստանը, որը ներկայացնում է Արևելյան Եվրոպայի երկրները, ընտրվել է փոխնախագահի պաշտոնում նախօրեին ՄԱԿ–ի կենտրոնակայանում կազմակերպված փակ քվեարկության ընթացքում։

Նշվում է, որ ՄԱԿ–ի ԳՎ–ի 71–րդ նստաշրջանի նախագահ է դարձել ՄԱԿ–ում Ֆիջիի մշտական ներկայացուցիչ Փիթեր Թոմսոնը։ Նրա թեկնածությունն առաջադրվել է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան պետությունների խմբի կողմից։

ՄԱԿ–ի ԳՎ–ի 71–րդ նստաշրջանը կմեկնարկի 2016 թ.–ի սեպտեմբերի 13–ին։ –0–