433.35
4.31
399.77
+5
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում մայիսի 9–ին եռատոն է

10:00
09 Մայիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում և Արցախում այսօր եռատոն է`Հայրենական պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի ՊԲ–ի կազմավորման օրը։

Այդ օրը Հայաստանի և Արցախի քաղաքական և ռազմական ղեկավարությունը ծաղկեպսակներ է դնում Հայրենական պատերազմի և արցախյան ազատամարտի հերոսների հուշարձանների մոտ։ Տոնական միջոցառումներ են կազմակերպվում երկրի ողջ տարածքում։

Արդեն մի քանի տարի է` Հայաստանում անցկացվում է «Գեորգյան ժապավեն» ակցիան։ Այս տարի Երևանի կենտրոնական փողոցներում կկազմակերպվի «Անմահ գունդ» ակցիայի մասնակիցների երթը։ Հաղթանակի տոնից երկու օր առաջ` մայիսի 7–ին, Երևանում առաջին անգամ անցկացվեց «Հանուն հաղթանակի և խաղաղության» վազքարշավը` հարյուրավոր մարզասերների մասնակցությամբ։

Հայաստանը մեծ ավանդ է ունեցել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին հայ ժողովուրդը ռազմաճակատ է ուղարկել 600 հազար մարտիկ, որից 300 հազարը` Հայաստանից, 200 հազարը` խորհրդային այլ հանրապետություններից, ևս 100 հազարն` արտերկրից։ Մարտական գործողությունների ժամանակ զոհվել է շուրջ 200 հազար հայ։ Հայաստանի նման սակավաթիվ բնակչություն ունեցող երկրի համար սա իսկապես հսկայական կորուստ է։

Պատերազմի տարիներին հայ ժողովուրդն ունեցավ Խորհրդային Միության 106 հերոս։ Երկրորդ աշխարհամարտի դարաշրջանի խոշորագույն զորահրամանատարներից են Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Իվան (Հովհաննես) Բաղրամյանը, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խամֆերյանց), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսակովը։ Հայ ժողովուրդը ռազմաճակատ է ուղարկել վեց մոտոհրաձգային դիվիզիա, Թամանյան 89–րդ դիվիզիան հասել է մինչև Բեռլին։

Հայերը մասնակցել են պարտիզանական շարժմանը ֆաշիստական Գերմանիայի կողմից օկուպացված տարածքներում և ակտիվորեն մասնակցել են գերմանական զորքի ջախջախմանը թշնամու թիկունքում։ Հայրենական պատերազմի ռազմաճակատներում հայ ժողովրդի հերոսական պայքարի տրամաբանական շարունակությունը դարձավ արցախյան ազատագրական շարժումը։

Շուշիի ազատագրում

Խորհրդային Միության փլուզումից հետո ղարաբաղյան հակամարտությունը վերաճեց լայնամասշտաբ ռազմական գործողությունների։ Պատերազմի ընթացքում բեկումնային դարձավ մեծությամբ երկրորդ արցախյան քաղաքի, Ղարաբաղի պատմական և մշակութային կենտրոնի` Շուշիի ազատագրումը։

1992 թ.–ի մայիսին արցախյան ուժերն արդեն գրեթե ոչնչացրել էին հանրապետության ներսում ադրբեջանական կրակակետերը, Արցախը լիովին ազատագրված համարելու համար պահանջվում էր թշնամուն դուրս շպրտել Շուշիից։

Մայիսի սկզբին ինքնապաշտպանական ուժերը նախապատրաստեցին և իրականացրեցին Շուշիի ազատագրման փայլուն օպերացիան։ Քաղաքն ամբողջությամբ ազատագրվեց մայիսի 9–ին` Հաղթանակի օրը։

Օպերացիան ուներ ռազմական–ռազմավարական և հոգեբանական մեծ նշանակություն։ ԼՂՀ–ի ինքնապաշտպանական ուժերը փրկեցին Ստեփանակերտն ամենօրյա գնդակոծումներից` պայմաններ ստեղծելով դեպի Հայաստան ցամաքային ճանապարհ բացելու համար։

Մի քանի օր անց արցախյան բանակն ազատագրեց Լաչինը` ճնշելով թշնամու մոտակա կրակակետերը և վերականգնելով ուղիղ կապը Արցախի և Հայաստանի միջև։

Ավելի ուշ մայիսի 9–ը հռչակվեց Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օր։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:19
25 Մարտի 2024
Crocus–ում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա
Crocus–ում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա
10:44
25 Մարտի 2024
Հայաստանին ցուրտ ճակատ է ներթափանցում․ սպասվում են ինտենսիվ տեղումներ
Սպասվում է քամու ուժգնացում, առանձին հատվածներում  տեղումները կլինեն ինտենսիվ,
21:32
24 Մարտի 2024
Երևանի ոստիկանության բաժին նռնակով ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով
Երևանի ոստիկանության բաժին նռնակով ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով
18:44
24 Մարտի 2024
Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ Հիսուսի Հաղթական մուտքը Երուսաղեմ
/. Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ:
23:20
22 Մարտի 2024
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել (ՎԻԴԵՈ)
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել․ ՎԻԴԵՈ
21:15
22 Մարտի 2024
ՊԵԿ-ը գործարկել է ֆիզիկական անձանց էլ․ ծառայությունների միասնական համակարգ․ վերջինի միջոցով կարելի է ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնողներին հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն․ ՎԻԴԵՈ
16:22
22 Մարտի 2024
Քիչ առաջ ձերբակալվեց նաև հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ ձերբակալվեց նաև հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը․ ՎԻԴԵՈ
16:07
22 Մարտի 2024
Ուրուգվայում բացվեց ՀՀ դեսպանությունը (ՎԻԴԵՈ)
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո Ուրուգվայում բացվեց ՀՀ դեսպանությունը․ ՎԻԴԵՈ
15:22
22 Մարտի 2024
Պլատոնն ու «Կատարյալ պետությունը»․ Փաշինյանը TikTok–ում խոսել է քաղաքացու ազատության մասին (ՎԻԴԵՈ)
Պլատոնն ու «Կատարյալ պետությունը»․ Փաշինյանը TikTok–ում խոսել է քաղաքացու ազատության մասին․ ՎԻԴԵՈ
14:59
22 Մարտի 2024
Կոշտ ձևով ձերբակալել են հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանին. ՔԿ–ն նշում է, թե որ քրվարույթով են նրան ձերբակալել (ՎԻԴԵՈ)
ՀԺԿ–ն խստորեն դատապարտել է «ոստիկանության աշխատակիցների վայրագ գործողությունները Նարեկ Սամսոնյանի նկատմամբ»․ ՎԻԴԵՈ
13:24
22 Մարտի 2024
Ինչպե՞ս առցանց փոխել կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկը․ քայլ առ քայլ հրահանգ
Ինչպե՞ս օնլայն փոխել թոշակը կամ նպաստը վճարող բանկը․ քայլ առ քայլ հրահանգ
11:19
22 Մարտի 2024
Այսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբ
Կոնվերս Բանկը հայտարարում է Converse Mobile՝ նոր, ավելի մեծ հասանելիությամբ հավելվածի գործարկման մասին