ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում օդի ջերմաստիճանն ապրիլի 3–5–ը կնվազի 6–8 աստիճանով։
Ամենացուրտ եղանակը կգրանցվի ապրիլի 5–ի գիշերը Շիրակում և Գեղարքունիքում, ինչպես նաև Կոտայքի լեռներում, Արագածոտնում և Վայոց Ձորում, որտեղ օդի ջերմաստիճանը կնվազի` հասնելով -1...-6 աստիճանի։
Ամենատաք եղանակը կգրանցվի ցերեկային ժամերին Արմավիրում և Արարատում, ինչպես նաև Վայոց Ձորի նախալեռներում, որտեղ օդի ջերմաստիճանը կհասնի +13...+17–ի։
Երևանում երկուշաբթի օդի ջերմաստիճանը կանխատեսվում է +20...+24–ի սահմանում, սակայն արդեն երեքշաբթի կնվազի` հասնելով +16...+18–ի, չորեքշաբթի և հինգշաբթի կանխատեսվում է +13...+15։
Օդերևութաբանների կանխատեսմամբ, հանրապետության տարածքում ջերմաստիճանը կսկսի բարձրանալ ապրիլի 6–ից, մասնավորապես, Երևանում ապրիլի 6–ին և 7–ին կանխատեսվում է +16...+18 աստիճան։
Միաժամանակ ապրիլի 2–ի ցերեկը, 3–ի գիշերը, ինչպես նաև ապրիլի 5–ին և 6–ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 3–ին առավոտյան ժամերին և ապրիլի 4–ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև ու ամպրոպ, որոնք կպահպանվեն ապրիլի 4–ի ցերեկը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ, ապրիլի 3–4–ը առանձին շրջաններում կանխատեսվում է քամու ուժգնացում` մինչև 15–20 մ/վ։–0–