423.85
4.07
402.21
+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում կպատժեն «Պանամական օֆշորային սկանդալի» հետ առնչություն ունեցող պաշտոնյաներին

19:54
10 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Պանամական օֆշորների» հետ առնչություն ունեցող պաշտոնյաները կպատժվեն, եթե «փողերի լվացման» փաստն ապացուցվի, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Պանամական օֆշորների» թարմացված ցուցակում, որը հրապարակվել է offshoreleaks.icij.org կայքում, հայտնվել է Հայաստանի հետ կապված 37 ֆիզիկական և իրավաբանական անձ։

«Եթե ցուցակում նշված մարդիկ այս կամ այն կերպ կապված լինեն այս կամ այն պետական պաշտոնյանի հետ կամ պարզվի, որ նրանք կապ ունեն «կեղտոտ» գործարքների հետ և իրականացրել են ապօրինի գործառնություններ, անօրինական կերպով երկրից դուրս են հանել ֆինանսական միջոցներ, ապա նրանք կկրեն իրենց պատիժը», – ասաց Շարմազանովը։

Նա նաև նշեց, որ ծանոթացել է ցուցակում ներառված անունների հիմնական մասին, սակայն այդ անուններն իրեն անծանոթ են։

«Այս պահին որևէ բան չեմ կարող ասել, քանի որ իրականացվում է ուսումնասիրություն։ Մենք չգիտենք` ցուցակում կա՞ն, արդյոք, այլ պետական ծառայողների անուններ, բացի Միհրան Պողոսյանից (ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, խմբագրություն)։ Ուսումնասիրությունները ցույց կտան, թե ինչ կլինի հետագայում», – ասաց Շարմազանովը։

ԴԱՀԿ նախկին պետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել>>

Նա նաև հիշեցրեց անմեղության կանխավարկածի մասին` ընդգծելով, որ չարժե որևէ գնահատական տալ, քանի դեռ Միհրան Պողոսյանի և մնացածների մեղքն ապացուցված չէ դատական կարգով։

«Անկախ նրանից, թե ում անուններն են նշվում, ես կոչ եմ անում հարգել այս կարևորագույն իրավաբանական դրույթը», – ասաց Շարմազանովը։

Փոխխոսնակը նաև վստահեցրեց, որ մեղքն ապացուցելու դեպքում կպատժվեն բոլորը, ովքեր խախտել են օրենքն ու ներգրավված են կոռուպցիոն սկանդալներում։

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հրապարակած փաստաթղթերում կան նաև ընկերություններ, որոնք պատկանում են Հայաստանի ԴԱՀԿ ծառայության պետին։ Լրագրողական հետաքննություններով զբաղվող Hetq.am հայկական կայքի տվյալներով, Պողոսյանը Պանամայում գրանցված երեք ընկերությունների` «Sigtem Real Estates Incorporated»–ի, «Hopkinten Trading Incorporated»–ի և «BANGIO INVEST S.A.»–ի բաժնետեր է։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:57
03 Հոկտեմբերի 2023
Շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում. Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում
Ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության
21:30
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և երկու վիրավոր
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է
19:37
02 Հոկտեմբերի 2023
Երևանում լույս աշխարհ են եկել արցախցի զույգեր` Արթուրն ու Մանեն
Փոքրիկների մայրը եղել է 39 շաբաթական հղի, երբ ընտանիքով բռնի տեղահանվել է Արցախից
17:13
02 Հոկտեմբերի 2023
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ. ՊՆ
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ
14:49
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանը քիչ առաջ կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
12:45
02 Հոկտեմբերի 2023
ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
11:16
02 Հոկտեմբերի 2023
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին