ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հունիսի 12-ին թվային ցանցով հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ըստ հեռուստաընկերությունների հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցի, հունիսի 12-ին ժամը 01:00-07:00-ն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ:
Նշված ժամանակահատվածում թվային ցանցով հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է:
ՀՀ ԱԺ-ն 2015 թ.-ի դեկտեմբերի 18-ին փոփոխություններ և լրացումներ է ընդունել «Լիցենզավորման մասին», «Հեռուստատեսության և ռաիոի մասին» և հարակից մի շարք օրենքներում: Այդ փոփոխություններն ու լրացումները նախատեսում են Հայաստանում մասնավոր ընկերությունների թվային հեռարձակման շուկա դուրս գալու հնարավորությունը, ինչը կապված է թվային հեռարձակման ձևաչափին անցնելու հետ։
2015 թ.-ի նոյեմբերին ավարտվել է անալոգային հեռուստատեսությունից թվային հեռարձակմանն անցնելու գործընթացը` DVB-T2 առաջնակարգ չափանիշներով, «Ժնև 2006» միջազգային համաձայնագրին համապատասխան։
2016 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում թվային հեռարձակում իրականացնում է 25 հեռուստաընկերություն:
Հայաստանում արդեն ավարտված են թվային հեռարձակմանն անցումը, նախատեսվում է նաև մինչև 2018 հուլիս Հայաստանը անցում կկատարի թվային ռադիոհեռարձակման: –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում