438.97
4.35
404.36
+7
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում հաստատվել է աստիճանական անցում դեղատոմսով դեղերի բացթողնման կարգին

19:46
06 Մարտի 2018

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը երեքշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել «Դեղատոմսերի ձևի, դեղատոմսերի դուրսգրման կարգի, դեղերի բացթողնման մասին, ինչպես նաև դեղորայքի և դեղամիջոցների հաշվառման կարգի մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագծին։

Ինչպես նիստի ընթացքում նշեց ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը, խոսքը մարտի 1–ից ուժի մեջ մտած որոշման մասին է, ըստ որի` չի կարելի ազատ ձեռք բերել այն դեղամիջոցները, որոնք արտադրողի կողմից նշված են որպես դեղատոմսով բացթողնվող։

Загружается новость ... "Лево"

«Վերլուծելով ստեղծված իրավիճակը` մենք առաջարկում ենք որոշումն ուժի մեջ մտցնել փուլային` աստիճանական անցման ժամանակացույցով, որի հիմքում դրված է դեղերի ռիսկերի աստիճանը։ Առավել ռիսկային հոգեմետ դեղերն ու հակաբիոտիկները բաց կթողնվեն դեղատոմսով մարտի 1–ից։ Հաջորդ փուլում պարտադիր պահանջը կտարածվի նաև ներարկումային դեղերի վրա, իսկ արդեն հոկտեմբերի 1–ից այդ պահանջները կտարածվեն դեղորայքի բոլոր ցուցակների վրա», – ասաց նա։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը պարզաբանեցին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, գերատեսչությունն ավելի վաղ հայտարարում էր, որ փուլ առ փուլ անցում կկատարի դեղատոմսով դեղերի բացթողնման կարգին։

Загружается новость ... "Право"
«Դա նույն որոշումն է, որը հիմա ձեռք է բերել իրավական հիմաքեր։ Կա մեկ տարբերություն, որ մարտի 1–ից դեղատոմսով պետք է բաց թողնվեին նաև հորմոնալ դեղերը, որոնք ազատ վաճառքից դուրս կգան հոկտեմբերի 1–ից», – պարզաբանեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։

Նրա խոսքով, կառավարության նախորդ որոշման մեջ չէր նշվում է, որ այն պետք է ուժի մեջ մտնի փուլ առ փուլ։

«Դեղորայքի բացթողնման աստիճանական կարգը չէր ներառվել կառավարության սկզբնական որոշման մեջ տեխնիկական պատճառներով», – ավելացրեց Հայթայանը։

Նախագծի նպատակն է դեղատոմսային դեղերի դուրս գրման և դեղատնից դրանց բաց թողնելու կարգի աստիճանական ներդրման արդյունքում ապահովել ավելի մեղմ անցում դեպի նոր կարգավորիչ դաշտ: Ըստ հիմնավորման, որոշումն ընդունելուց հետո բնակչության և առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռնարկված իրազեկման արշավների ընթացքում պարզ է դարձել, որ միաժամանակ բոլոր դեղատոմսային դեղերի համար որոշման կիրառումը կառաջացնի որոշակի բարդություններ ինչպես բնակիչների, այնպես էլ բժիշկների և դեղատների աշխատակիցների համար: Ուստի մշակվել է աստիճանական անցման ժամանակացույց՝ հիմք ընդունելով առանձին դեղախմբերի ռիսկայնության աստիճանը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել նոր կարգավորումների արդյունքում բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
10:28
22 Փետրվարի 2024
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ