415.29
4.72
387.04
+30
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում և Արցախում եռատոն է

11:35
09 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում և Արցախում մայիսի 9–ին եռատոն է, նշվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման և Շուշիի ազատագրման 24–ամյակը։

Այդ օրն, ըստ ավանդույթի, հանդիսավոր միջոցառումներ են անցկացվում Երևանում և Ստեփանակերտում, ինչպես նաև Հայաստանի և Արցախի մյուս քաղաքներում։

Երկուշաբի Հայաստանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունը, ռուս և օտարերկրացի դիվանագետները, ինչպես նաև 102–րդ ռուսական ռազմակայանի և ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության հրամանատարությունը ծաղկեպսակներ կդնեն Հաղթանակի այգում գտնվող Անմար կրակի մոտ։ Կկազմակերպվի ռուս և հայ զինծառայողների շքերթը։ Վետերանների համար կգործի դաշտային խոհանոց, կհնչեն ռազմական տարիների երգեր։

Ադրբեջանն առաջին անգամ անցել է հաստատուն պաշտպանության. ՀՀ ՊՆ>>

Մայիսի 9–ը մեծ շուքով է նշվում նաև Արցախում, սակայն այս տարի տոնական միջոցառումներն ավելի համեստ կլինեն սահմանին գրանցվող իրավիճակի աննախադեպ սրման պատճառով։

ԼՂՀ նախագահ. Մենք երբեք չենք հանդուրժի մեր պետության անվտանգության դեմ ուղղված որևէ փորձ>>

Եռատոնի կարևորագույն բաղկացուցիչներից է Շուշիի ազատագրումը1994 թ.–ի մայիսի 9–ին, որը բեկումնային էր արցախյան ազատամարտում։ Անառիկ ամրոցի ազատագրումը մեծ ազդեցություն ունեցավ արցախյան ազատամարտի ողջ ընթացքի վրա։

Արցախյան ազատամարտի հերոսներին, իրավամբ, համարում են Հայրենական պատերազմի մասնակիցների իրավահաջորդներ։

Հայրենական պատերազմի տարիներին Կարմիր բանակի շարքեր է զորակոչվել ավելի քան 500 հազար հայ, ովքեր տոկոսային հարաբերակցությամբ կրել են ամենամեծ կորուստը։ Մոտավորապես ամեն երկրորդ հայը չի վերադարձել մարտի դաշտից։

Ռազմական սխրագործության համար ավելի քան 70 հազար հայեր արժանացել են բարձր պետական մրցանակների, այդ թվում` Խորհրդային Միության Հերոսի կոչման։ Պատերազմի տարիներին այդ կոչմանն է արժանացել 104 հայազգի խորհրդային մարտիկ, որոնցից 38–ը` հետմահու։ Խորհրդային Միության հերոսների թվում են եղել ճակատի հրամանատար, բանակի գեներալ Ի. Բաղրամյանը (բոլոր զինվորական կոչումները շնորհվել են պատերազմի ավարտից հետո. խմբագրություն), հրաձգային կորպուսի հրամանատար, գեներալ–լեյտենանտ Ս.Ս. Մարտիրոսյանը, տանկային կորպուսի հրամանատար, գեներալ–մայոր Ա. Հ. Բաբաջանյանը, հրաձգային դիվիզիայի հրամանատարներ Ա. Գ Բաբայանը, Բ. Ա. Վլադիմիրովը, Ա. Ա. Ղազարյանը, Ա. Գ Կարապետյանը, հրաձգային գնդի հրամանատար, փոխգնդապետ Գ. Կ. Բաղյանը, տանկային գումարտակի հրամանատար, կապիտան Ա. Վ. Ղազարյանը, ավիացիոն գնդի հրամանատարի օգնական, կապիտան Ա. Բ. Մանուկյանը, ավիացիոն էսկադրիլիայի շտուրման, մայոր Ա. Դ. Կասպարովը, հրաձգային գումարտակի կազմակերպիչ, լեյտենանտ Ֆ. Ի. Սարկիսովը, հրետանային գնդի հրամանատար, կապիտան Կ. Ա. Նազարովը (Նազարյան), ականանետային գնդի հրամանատար, լեյտենանտ Գ. Բ. Վարտումյանը, տանկային վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Ա. Ա. Ամատունին, ավտոմատավորների առանձին դասակի հրամանատար, ավագ սերժանտ Ա. Ռ. Մկրտչյանը, կապի դասակի հեռախոսավար, եֆրեյտոր Ս. Ա. Սարգսյանը, գվարդիայի հրաձիգ–ավտոմատավոր, կարմիրբանակային Ս. Ս. Չիլինգարյանը և շատ այլ հերոսներ։

Պատերազմի տարիներին Խորհրդային Միության կրկնակի հերոս է դարձել հայտնի խորհրդային ռազմիկ, Բալթյան նավատորմի Թեոդոսիայի 47–րդ գրոհային ավիացիոն գնդի հրամանատար, փոխգնդապետ Ն. Գ. Ստեփանյանը։

Բացի այդ, 27 հայեր դարձել են Փառքի շքանշանի ասպետ, որոնց թվում են հրանոթային անձնակազմի հրամանատար, ավագ սերժանտ Վ. Կ. Աբրահամյանը, ավտոմատավորների ստորաբաժանման հրամանատար, ավագ Ն. Ա. Ավետիսյանը, գվարդիայի ականանետային վաշտի հրամանատար, սերժանտ Գ. Ա. Գրիգորյանը, գվարդիայի ավտոմատավորների ստորաբաժանման հրամանատար, սերժանտ Վ. Ա. Դալաքյանը, գվարդիայի հրանոթային անձնակազմի հրամանատար, եֆրեյտոր Գ. Ա. Մելիքսեթյանը, սակրավորների վաշտի ստորաբաժանման հրամանատար, կրտսեր սերժանտ Պ. Ս. Օսկայանը, գվարդիայի տանկային վաշտի ստորաբաժանման հրամանատար, սերժանտ. Ս. Բ. Ստեփանյանը, առանձին հետախուզական վաշտի հետախույզ, եֆրեյտոր Ա. Վ. Շուշանյանը և այլ հերոսներ։

Հետաքրքիր է, որ Հայրենական պատերազմի սկզբում Կարմիր բանակի կազմում ստեղծվել էին ազգային զորամասեր, որոնց թվում` 5 հայկական դիվիզիա։ Ընդ որում` դրանցից երեքը ռազմաճակատում պատերազմելու ընթացքում մնում էին հենց ազգային զորամիավորումներ, մասնավորապես` 89–րդ թամանյանական հրաձգային դիվիզիան (1941–1945), որը գլխավորել են գնդապետեր Ս. Ֆ. Զաքյանը (1941–1942), Ա. Ա. Սարգսյանը (1942), Ա. Ա. Վասիլյանը (1942–1943) և գեներալ–մայոր Ն. Գ. Սաֆարյանը (1943–1945), երկրորդ ձևավորման 261–րդ հրաձգային դիվիզիան (1942–1945), որը ղեկավարել է գնդապետեր Բ. Ս. Միտոյանը (1943) և Ն. Պ. Բալոյանը (1943–1945) և երկրորդ ձևավորման 390–րդ հրաձգային դիվիզիան, որը գլխավորել են գնդապետեր Ս. Գ. Զաքյանը (1941–1942) և Ա. Գ. Բաբայանը (1942)։

ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի խոսքով` հայերը պատերազմի առաջին իսկ օրերից մարտնչել են ռազմաճակատում և արժանի կատարել իրենց սրբազան պարտքը հայրենիքի պաշտպանության գործում։ «Այդ պատճառով այստեղ` Երևանում, ինչպես նաև Հայաստանի ողջ տարածքում կան Մեծ հաղթանակին նվիրված բազմաթիվ հուշարձաններ», – նշել է դեսպանը։

Մայիսի 9–ին Հայաստանում ընդունված է մեծարել ոչ միայն Հայրենական պատերազմի, այլ նաև արցախյան հերոսամարտի վետերաններին, որոնցից շատերը վերադարձել են խրամատներ և երիտասարդ զինծառայողների հետ պաշտպանում են սրբազան հայրենիքը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:59
09 Հունիսի 2023
ՀՀ–ում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, վրան ոչինչի չպետք է պատկերված լինի
2024թ.–ի հունվարի 1–ից ՀՀ–ում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, վրան ոչինչի չպետք է պատկերված լինի
13:01
09 Հունիսի 2023
Կան հակասություններ. պաշտպաններն այլևս չեն ներկայացնելու տիկին Գայանեի շահերը (ՎԻԴԵՈ)
Փաստաբանները նաև նշեցին, որ Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ փոփոխություն է եղել. ՎԻԴԵՈ
12:02
09 Հունիսի 2023
Փաշինյանի որդու առևանգման գործով դատական նիստը կանցնի դռնփակ. փաստաբան
Աշոտ Փաշինյանի առևանգման գործով դատական նիստը կանցնի դռնփակ. փաստաբան
19:28
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
15:32
08 Հունիսի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
15:04
08 Հունիսի 2023
Հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում սալմոնելա է հայտնաբերվել, գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Սալմոնելա` հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում, արտադրական գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
14:36
08 Հունիսի 2023
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
12:46
08 Հունիսի 2023
Երկու համալսարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
ՀՀ–ում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
12:14
08 Հունիսի 2023
Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը. ՍԽԵՄԱ
10:32
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
15:53
07 Հունիսի 2023
ՃՈ երկու տեսուչ մեկ տասնյակից ավելի վարորդներից պահանջել ու ստացել են կաշառք
ՃՈ տեսուչները որպես կաշառք պահանջել են 5000–10 000 դրամ
14:44
07 Հունիսի 2023
ԵՄ առաքելությունը նախատեսում է դիտորական կետեր բացել Հայաստանի երեք քաղաքներում
Առաջիկայում ԵՄ դիտորդական կետեր կբացվեն Հայաստանի երեք քաղաքներում