425.47
4.32
402.26
+9
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում առաջին փոխվարչապետ կհայտնվի, իսկ կառավարության նիստերը կանցկացվեն դռնփակ

18:08
01 Փետրվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանում կփոխվի կառավարության կառուցվածքը, կստեղծվի առաջին փոխվարչապետի պաշտոն, իսկ նիստերը կանցկացվեն դռնփակ, հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործողության մասին» օրենքի նախագծին, որը նախատեսում է առաջին փոխվարչապետի պաշտոնի ներդնում:

«Օրինագծով նախատեսվում է, որ կառավարությունը կազմավորված կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից: Նոր կառավարությունում կլինի 18 նախարար», - ասաց Հարությունյանը: 

Загружается новость ... "Лево"

Նորամուծությունների շարքում նա նշեց պարտադիր երդմնակալության արարողությունը նախարարների կողմից`հաշվի առնելով նաև այն, որ խորհրդարանի ու դատական համակարգի անդամները նույնպես երդվում են: Բացի այդ, նախատեսվում են իրավիճակներ, երբ վարչապետը պարտադիր  պետք է հրաժարական տա, մասնավորապես, այլ երկրի քաղաքացիություն ստանալուց կամ անհամատեղելիության պահանջների խախտման դեպքում։  

Լրացումներով նախատեսված կարևոր դրույթների թվում նա նշեց կառավարության դռնփակ նիստերի անցկացումը: Վարչապետի որոշմամբ միայն բացառիկ դեպքերում կառավարության նիստերի հատվածները կանցկացվեն բաց ձևաչափով:

Ընդ որում, կառավարության գործունեության թափանցիկությունն ապահովելու համար նախատեսված են լուսաբանման ու անցկացված նիստերի մանրամասները հասարակությանը ներկայացնելու երաշխիքներ։

«Հայաստանը բացառություն է ամբողջ աշխարհում բաց նիստեր անցկացնելու տեսանկյունից, ինչը հաճախ հանգեցնում է բացասական հետևանքների: Այսօր անգամ ամենաժողովրդավարական երկրների կառավարության նիստերը դռնփակ են», - ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով, կառավարության դռնփակ նիստերի անցկացումը թույլ է տալիս ավելի անկեղծ ու ազատ քննարկել տարբեր հարցեր` հանդես գալով քննադատություններով այս կամ այն դրույթի մասին։

Միաժամանակ նա նշեց, որ խոսքը ոչ միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կառավարության նիստերին մասնակցելու արգելքի մասին է` ավելացնելով, որ այսօր նիստերին մասնակցում են տարբեր կառույցների ներկայացուցիչներ, որոնք ներառված չեն կառավարության կազմում։

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նաև «Պետական կառավարման մարմինների մասին» օրենքում, որով կարգավորվում է  իշխանության տարբեր մարմինների, այդ թվում` նախագահի, վարչապետի ու տարբեր պետական կառուցվածքներին առընթեր գործող մարմինների ձևավորման ու գործողության կարգը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:16
30 Հոկտեմբերի 2023
Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. հատուցվել է Հայաստանին պատճառված վնասի մի մասը՝ 208 մլն դրամը
Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. հատուցվել է Հայաստանին պատճառված վնասի մի մասը՝ 208 մլն դրամը
15:28
30 Հոկտեմբերի 2023
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի Սարալանջի և Դավթաշեն–Աշտարակ խճուղիներում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի Սարալանջի և Դավթաշեն–Աշտարակ խճուղիներում․ ՍԽԵՄԱ
13:14
30 Հոկտեմբերի 2023
Մարտունիում հյուծված վիճակում հայտնաբերվել է Կարմիր գրքում ներառված հազվագյուտ տեսակի սև անգղ (ՖՈՏՈ)
Անգղը ներառված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում․ ՖՈՏՈ
13:00
30 Հոկտեմբերի 2023
ARARAT թանգարանն արժանացել է World Travel Awards մրցանակի
Երկրորդ տարին անընդմեջ ARARAT թանգարանն արժանանում է համաշխարհային մեծ համբավ վայելող «World Travel Awards» մրցանակաբաշխության Եվրոպայի լավագույն «Brandy Distillery Tour 2023» մրցանակի
12:13
30 Հոկտեմբերի 2023
Գերեզմանատան վարիչը 4500 դոլար կաշառք է վերցրել գերեզմանատանը նախընտրելի տեղ հատկացնելու համար
Գերեզմանատան վարիչը 4500 դոլար կաշառք է վերցրել գերեզմանատանը նախընտրելի տեղ հատկացնելու համար
11:59
30 Հոկտեմբերի 2023
Պաշտոնական Երևանը հուսով է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման մասին պայմանավորվածությունները շուտով կիրականացվեն․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանն այս փուլում պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար
11:37
30 Հոկտեմբերի 2023
Վճարելով 15մլն դրամ՝ կազատվեք բանակից․ ՔՊ–ական պատգամավորի առաջարկած օրինագիծը՝ 27 տարին լրացած, բայց չծառայած քաղաքացիների համար
Վճարելով 15մլն դրամ՝ կազատվեք բանակից․ ՔՊ–ական պատգամավորն օրինագիծ է առաջարկում 27 տարին լրացած, բայց չծառայած քաղաքացիների համար
11:16
30 Հոկտեմբերի 2023
Այսօր մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի մի շարք հասցեներում
Այսօր մինչև 20։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոնի մի շարք հասցեներում
10:20
30 Հոկտեմբերի 2023
«Պոբեդա» լոուքոսթերն իրականացրել է Սոչի–Գյումրի–Սոչի առաջին չվերթը
«Պոբեդա» լոուքոսթերն իրականացրել է Սոչի–Գյումրի–Սոչի առաջին չվերթը
16:40
27 Հոկտեմբերի 2023
Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում
Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում
13:28
27 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետերը հանդիպել են Վրաստանում
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ հանդիպել են Թբիլիսիի մերձակայքում գտնվող Մուխրանի բնակավայրում