Հայաստանում անձրև ու ձյուն է սպասվում

15.12.2017, 19:41
Հայաստանի մարզերում և Երևանում սպասվում են տեղումներ։
Հայաստանում անձրև ու ձյուն է սպասվում
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի մարզերում և Երևանում սպասվում են տեղումներ, հաղորդում է Հայպետհիդրոմետը։

Դեկտեմբերի 16–19–ն ընկած ժամանակահատվածում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 20–ի գիշերը հանրապետության գրեթե ողջ տարածքում կտեղա ձյուն։ Չորեքշաբթի ցերեկը ձյան տեսքով տեղումները կպահպանվեն Շիրակում և Գեղարքունիքում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում։ Մնացած բոլոր մարզերում և Երևանում ձյունը կվերածվի անձրևի։

Քամին կլինի հարավ–արմևտյան` 3–8 մ/վ արագությամբ, դեկտեմբերի 20–ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15–20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15–19–ը էապես չի փոխվի, դեկտեմբերի 20–ի գիշերը կնվազի 6–8 աստիճանով, ցերեկը կբարձրանա 3–4 աստիճանով։

Երևանում առաջիկա չորս օրը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կանխատեսվում է +6...+8, դեկտեմբերի 20–ին կնվազի` հասնելով +3...+5։–0–