Հայաստանում աղջիկներին կարելի է բանակում ծառայելու հնարավորություն տալ. հոգեբան

06.05.2016, 18:29
Հայ աղջիկներին, ովքեր ցանկանում են ծառայել բանակում, կարելի է ընձեռել նման հնարավորություն, սակայն միայն նրանց ցանկության դեպքում, կարծում է ընտանեկան հոգեբան Իրինա Ծատուրյանը։
Հայաստանում աղջիկներին կարելի է բանակում ծառայելու հնարավորություն տալ. հոգեբան

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ աղջիկներին, ովքեր ցանկանում են ծառայել բանակում, կարելի է ընձեռել նման հնարավորություն, սակայն միայն նրանց ցանկության դեպքում, կարծում է ընտանեկան հոգեբան Իրինա Ծատուրյանը։

«Բանակում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների ծառայության հարցին վերաբերում են գենդերային–սիմետրիկ, այսինքն` կանայք կարող են հայրենիքի պաշտպաններ լինել», – ասաց նա ուրբաթ ասուլիսի ժամանակ։

Հայ պատգամավորն առաջարկում է բանակ զորակոչել նաև աղջիկներին>>

Հոգեբանը նշեց, որ եթե ՀՀ կառավարությունը նախաձեռնի համապատասխան օրենքի ընդունում, ապա դա քայլ կլինի դեպի ժողովրդավարական պետության կայացում։

Նա չհամաձայնվեց այն կարծիքի հետ, որ բանակում կանանց ծառայությունը ենթադրում է, որ տղամարդիկ ի վիճակի չեն պաշտպանել հայրենիքը։ Ծատուրյանն ընդգծեց, որ տարբեր երկրներում գործում է կանանց համար զինվորական ծառայության համակարգ։

«Չէ՞ որ, եթե կանայք Իսրայելում կամ ԱՄՆ–ում զինվորական ծառայություն են անցնում, դա չի նշանակում, որ իսրայելցի և ամերիկացի տղամարդիկ ավելի վատ են պաշտպանում հայրենիքը» – ասաց նա։ –0-