415.24
4.83
386.52
+13
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են ճգնաժամի սահմանադրական լուծումը. Պեսկով

17:53
27 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Մոսկվա այցելած Հայաստանի ներկայացուցիչների բանակցությունների հիմնական թեման այդ երկրում առկա ճգնաժամի շուտափույթ սահմանադրական կարգավորումն է, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը:

«Բանակցություններն ընթացել են գերատեսչությունների գծով, եղել է նաև հեռախոսազրույց (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջև): Այդ բանակցությունները, հիմնականում, կենտրոնացած էին Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուտափույթ կարգավորման անհրաժեշտության շուրջ, ինչն անկասկած պետք է տեղի ունենա Սահմանադրության շրջանակներում, ու այնպես, որպեսզի շահագրգիռ բոլոր կողմերի միջև կոնսենսուս լինի», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Ըստ նրա, հիմա Ռուսաստանում հետևում են վարչապետի ընտրություններին, որոնք պետք է տեղի ունենան Հայաստանի խորհրդարանում մայիսի 1-ին:

«Ես չունեմ որևէ տեղեկություն, չեմ կարող պատասխանել ձեզ», - ասել է Պեսկովը, երբ նրան հարցրել են, թե ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներից ո՞վ է այցելել Հայաստան ապրիլի 25-ին, ինչի մասին հայտնում էին հայկական ԶԼՄ-ները:

Ինչպես հինգշաբթի հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինն ու Կարապետյանը հեռախոսազրույցում կարևորել են մայիսի 1-ի կայանալիք վարչապետի ընտրությունները: Զրուցակիցները նշել են, «որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է կայանա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակում ու լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա, որոնք անցկացվել են 2017 թ.-ի ապրիլին»:

Загружается новость ... "Лево"

Չորեքշաբթի Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ինչպես հայտնել է Կրեմլը, զրուցակիցները քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Արմեն Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը նշել են, որ ներքին ճգնաժամը շուտափույթ հաղթահարելու համար Հայաստանի քաղաքական ուժերը պետք է ցուցաբերեն զսպվածություն ու պատասխանատվություն, նրանք պետք է պատրաստ լինեն լուծել առկա խնդիրները կառուցողական երկխոսության միջոցով` Սահմանադրության շրջանակում։

Հայաստանում ապրիլի 13–ից մեկնարկած մասշտաբային բողոքի ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Ապրիլի 25-ին կայացած հանրահավաքին Նիկոլ Փաշինյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու: Վարչապետի ընտրությունները կկայանան մայիսի 1-ին Ազգային ժողովում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
15:12
25 Մայիսի 2023
Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել (ՖՈՏՈ)
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
14:57
25 Մայիսի 2023
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:12
25 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:18
25 Մայիսի 2023
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
20:21
24 Մայիսի 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես, հայտարարել է Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:33
24 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. ՎԻԴԵՈ
15:52
24 Մայիսի 2023
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. ինչպիսի՞ն է օդի աղտոտվածության մակարդակը Երևանում
Իրականացվել են օդում աղտոտվածության չափումներ