Հայաստանի առողջապահության նախարարը չի պատրաստվում հրաժարական տալ

24.03.2016, 15:10
Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հինգշաբթի լրագրողներին հայտնել է, որ  չի պատրաստվում հրաժարական տալ:
Հայաստանի առողջապահության նախարարը չի պատրաստվում հրաժարական տալ

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հինգշաբթի լրագրողներին հայտնել է, որ  չի պատրաստվում հրաժարական տալ:

Ինչպես նշեց նախարարը, իրականում թյուրիմացություն է տեղի ունեցել, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իրեն հրավեր է ուղարկել` առաջարկելով զբաղեցնել նախագահի տեղակալի պաշտոնը` ԱՀԿ 69-րդ Վեհաժողովում, որն անցկացվելու է մայիսի 23-ից 28-ը Ժնևում:

«Առաջին անգամ ձեզնից եմ (ԶԼՆ-ներից) լսում, որ ինձ ազատելու են պաշտոնից:  Չգիտեմ կուրախացնեմ ձեզ, թե կտխրեցնեմ, բայց խոսքը միայն Վեհաժողովի 7 օրերի մասին է», - ասաց Մուրադյանը:

Առողջապահության նախարարը ազատվելու է զբաղեցրած պաշտոնից>>

Նախարարը չի մեկնաբանել ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշքյանի (Հայաստանի առողջապահության նախկին նախարարի) հրաժարականը ով, ըստ շրջանառվող լուրերի, պատրաստվում է կրկին Հայաստանում նախարարական պորտֆել ստանալ:    

«Ես չեմ կարող մեկնաբանել Հարություն Քուշքյանի հրաժարականի հարցը, քանի որ առաջին անգամ եմ լսում այդ մասին» - ասաց Մուրասյանը: -0-