Հայաստանի ՔԿՀ–ներում ներկայում պահվում է 3,8 հազար դատապարտյալ և կալանավոր
16.02.2016,
20:57
Հանրապետության քրեակատորաղական հիմնարկներում ներկայում պահվում է 3 հազար 800 դատապարտյալ և կալանավոր:

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հանրապետության քրեակատորաղական հիմնարկներում ներկայում պահվում է 3 հազար 800 դատապարտյալ և կալանավոր, հայտարարել է Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը` կառավարությունում ներկայացնելով նախորդ տարվա հաշվետվությունը։
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, Օսիկյանը տեղեկացրել է, որ ՔԿ վարչությունը նախորդ տարվա ընթացքում հետևողական աշխատանքներ է տարել ՔԿՀ-ներում դատապարտյալների սոցիալական վիճակի բարելավման, համակարգում կոռուպցիոն դրսևորումների նվազեցման ուղղությամբ։
Օսիկյանն ընդգծել է, որ 2015 թ.–ի ընթացքում ՔԿՀ-ները համալրվել են նաև անհրաժեշտ բուժտեխնիկայով:–0–