«Հայաստան ջան». Ավետ Բարսեղյանի նոր հաղորդաշարը՝ Հ1–ի եթերում
13.09.2017,
15:23
Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում Ավետ Բարսեղյանը կներկայանա նոր հեռուստանախգծով։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում Ավետ Բարսեղյանը կներկայանա նոր հեռուստանախգծով, հաղորդում է հեռուստաընկերության մամուլի ծառայությունը։
Загружается новость ... "Лево"
«Հայաստան ջան» ծրագիրը ինտելեկտուալ պայքար է, որը կընթանա երկու թիմերի միջև: Մասնակից յուրաքանչյուր եռյակը, որը կազմված կլինի հայտնի և սիրված արտիստներից, կփորձի պատասխանել ավելի շատ հարցերի, որոնց միջոցով կուտակած միավորների հանրագումարն էլ կորոշի խաղի ելքը:
Հինգ փուլից կազմված խաղի ընթացքում կհնչեն բացառապես Հայաստանի ու հայերի պատմությանը, մշակույթին, խոհանոցին ու արվեստին վերաբերող հարցեր: Առանձին փուլով մասնակիցները կստուգեն նաև հայրենագիտության ոլորտի իրենց գիտելիքները:
Загружается новость ...
"Право"
«Հայաստան ջան»-ը եթերում կլինի յուրաքանչյուր շաբաթ ժամը 20:30-ին:
Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին՝ ազդարարելով շուրջ մեկ տասնյակ նոր հաղորդումների սկիզբը:–0–