435.48
4.36
404.42
+2
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստան. 2016 թ.-ի կարևոր այցերի թոփ տասնյակը

18:44
10 Հունվարի 2017

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Նախորդ տարում Հայաստանը բազմաթիվ անգամ հայտնվել է համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում` շնորհիվ հանրաճանաչ մարդկանց, ովքեր այցելել են մեր երկիր:

Դժվար է գերագնահատել այդ այցերի նշանակությունը, որոնք փոքր Հայաստանը ավելի ճանաչելի և հանրաճանաչ են դարձնում ողջ աշխարհում: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է Հայաստան կատարած ամենակարևոր այցերի թոփ տասնյակը:

1. ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինի

Могерини и Серж Саргсян

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար, Եվրամիության փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին առաջին անգամ Երևան է այցելել մարտին: Նա ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ քննարկել է ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, մասնավորապես, հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի: Նա նաև հայտնել է, որ Եվրամիությունը քննարկում է Սիրիայից փախստականների ներհոսքի հետ կապված Հայաստանին օգնություն տրամադրելու հնարավորությունը:

2. Նոբելյան հինգ դափնեկիրներ

Нобелевские дни в Ереване

Ապրիլին Երևանում կայացել են Նոբելյան հինգ մրցանակակիրների աննախադեպ վարպետության դասեր: Նրանց թվում էր Ահարոն Չեխանովերը, ով ծնվել է 1947թ. հոկտեմբերի 1-ին Հայֆա քաղաքում, հրեա էմիգրանտների ընտանիքում, որոնք Իսրայել են տեղափոխվել Լեհաստանից: Կենսաբան է: 2004թ.–ին  Ավրամ Հերշկոյի և Իրվին Ռոուզի հետ միասին Նոբելյան մրցանակի է արժանացել քիմիայի ոլորտում: Իսրայելի բնական և հումանիտար գիտությունների ակադեմիայի, Գիտությունների հայրապետական ակադեմիայի (Վատիկան) և Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային ակադեմիայի օտարերկրյա աշխատակից է:

Ադա Յոնաթը ծնվել է 1939 թ.-ին Երուսաղեմում: Առաջին գիտնականներից է, ով սկսեց հետազոտել ռիբոսոմները: Համագործակցել է NASA-ի հետ: 2009թ.–ին արժանացել է Նոբելյան մրցանակի Ռիբոսոմների կառուցվածքը և ֆունկցիաները ուսումնասիրելու համար: Այժմ գլխավորում է Վայցմանի ինստիտուտի բիոմոլեկուլյար կառուցվածքի կենտրոնը:

Դեն Շեխտմանը իսրայելցի ֆիզիկոս և քիմիկոս է: 2011 թ.-ին արժանացել է Նոբելյան մրցանակի քվազի բյուրեղների հայտնաբերման համար: 2014 թ.-ին իր թեկնածությունն է առաջադրել Իսրայելի նախագահական ընտություններին, սակայն պարտվել է:

Ռոբին Ուորենն ավստրալացի գիտնական է, ով ծնվել է 1937 թ.-ին: Նոբելյան մրցանակ է ստացել ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում 2005 թ.-ին: 1979թ.–ին կրկնաբացահայտել է հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori) բակտերիան:

Էյ-իչի Նեգիշի ճապոնացի քիմիկոսը ծնվել է 1935 թ.-ին: Հայտնի է որպես իր անունը կրող սինթեզի տարատեսակի հեղինակ: Պուրդուա համալսարանի վաստակավոր դասախոս է (ԱՄՆ): Նոբելյան մրցանակի է արժանացել քիմիայի ոլորտում 2010 թ.- 

3. Հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունի

Серж Саргсян и Джордж Клуни в Цицернакаберде

Օսկարակիր դերասան և բարեգործ Ջորջ Քլունին առաջին անգամ այցելել է Հայաստան Aurora Prize for Awakening Humanity մրցանակի առաջին դափնեկրին մրցանակը հանձնելու հեղինակավոր առաքելությամբ: Դափնեկիրն է դարձել Մարգերիտ Բարանկիցեն Բուրունդիի «Խաղաղության տուն» (Maison Shalom) խնամքի տուն և REMA հիվանդանոցից, ով հազարավոր կյանքեր է փրկել և հոգ տարել որբերի ու փախստականների համար Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին: Քլունին հատուկ Հայաստան է ժամանել մրցանակաբաշխության արարողությանը մասնակցելու համար, որը կայացել է ապրիլի 24-ին: «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հանրաճանաչ դերասանը ասել է, որ հիացած է մեր երկրով` հայտարարելով, որ «Հայաստանը հիասքանչ է»:

4. Հռոմի Ֆրանցիսկոս պապ

Папа Римский Франциск

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունիսի 24–ին  սկսել է ուխտագնացություն Հայաստան` քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիր: Այս պատմական իրադարձության նշանաբանը հենց այդպես էլ հնչում է` «Այց առաջին քրիստոնյա երկիր»։

Հռոմի Պապը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, գլխավորեց Գյումրիում կազմակերպված պատարագը, Երևանում մասնակցեց էկումենիկ հանդիպմանն ու աղոթքին, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից  մատուցված Աստվածային պատարագին։ Եռօրյա այցի ընթացքում Հռոմի Պապը վերահաստատեց իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում` արտասանելով «ցեղասպանություն» բառը ՀՀ նախագահի աշխատակազմի կազմակերպած հանդիպման ժամանակ։

5. Դի Դի Բրիջուոթեր

Ди Ди Бриджуотер

Աշխարհահռչակ երգչուհի Դի Դի Բրիջուոթերը դարձավ Yerevan Jazz Fest-2016–ի հեդլայները, որն անցկացվեց Երևանում հոկտեմբերին։ Նա նշել է, որ 1968 թ.–ից երազել է այցելել Հայաստան։ Բրիջուոթերը նաև տեղեկացրել է, որ հայկական աշխարհի հետ իրեն կապում են ամուր կապեր։ Երգչուհին կատարել է Շառլ Ազնավուրի երգերը, գիտի դաշնակահար Տիգրան Համասյանին, տեղյակ է Հայոց ցեղասպանությունից և կիսում է այդ ցավը։ Նա նաև նշել է, որ համագործակցում է հռչակավոր երաժիշտ Ռեյ Չարլզի հետ։

6. ՀԱՊԿ անդամ երկրների նախագահներ

Серж Саргсян, Владимир Путин, ОДКБ

ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները հոկտեմբերի 14–ին մասնակցեցին Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին։ Ինչպես նշեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները քննարկել են ղարաբաղյան հակամարտության հիմնահարցը փոխզիջման որոնման անհրաժեշտության համատեքստում։ Նա նաև նշել է, որ Երևանում քննարկվել են նաև «որոշակի լարվածությունները» նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների միջև։

Երևանում կայացած ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանը հիշվեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի էմոցիոնալ ելույթով, որը վերաբերում էր ՆԱՏՕ–ին։ Նա, մասնավորապես, հայտարարել է, – «Մենք բոլորս փաստել ենք, որ ոչ ոք չի ցանկանում ճանաչել ՀԱՊԿ–ը, հատկապես ՆԱՏՕ–ն։ Ես լսում էի այս խոսակցություններն ու մտածում. եթե մենք խնդրենք նրանց, որ մեզ ճանաչեն, ապա նրանք երբեք դա չեն անի։ Մենք պետք է ստիպենք նրանց ճանաչել մեր կազմակերպությունը»։

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևն ու Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը ՀԱՊԿ անդամ երկրների երկու այլ առաջնորդների հետ քննարկել են ՀԱՊԿ զարգացման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանի նախագահության ընթացքում իրականացված աշխատանքը։

Հատկանշական է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Երևանում հանդիպման ժամանակ ներկայացրել է այդ երկրի վարչապետը։ Պաշտոնական վարկածով, Ղազախստանի առաջնորդը չի կարողացել այցելել Երևան հիվանդության պատճառով։  

7. Քիմիական տարր բացահայտած գիտնական Յուրի Հովհաննիսյան

Юрий Оганесян

Հոկտեմբերին Միջուկային ուսումնասիրությունների միավորված ինստիտուտի 60–ամյակին նվիրված համաժողովի շրջանակում Երևան այցելեց աշխարհահռչակ հայազգի գիտնական Յուրի Հովհաննիսյանը, ում պատվին կոչվել է քիմիական տարր` oganesson (og)։ Մեկնաբանելով իր բացահայտումը` գիտնականը հայտարարել է, որ աշխարհը շատ ավելի մեծ է, քան այն կարելի է պատկերացնել։ Հովհաննիսյանի խոսքով, նոր տարրի բացահայտման աշխատանքը տևել է քսան տարի։

8. Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգ

Фра Метью Фестинг

Հոկտեմբերին իր առաջին պետական այցով Հայաստան ժամանեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այդ այցը կամուրջ կստեղծի Հայաստանի և Մալթայի միջև, իսկ երկկողմ համագործակցությունը կթևակոխի որակապես նոր փուլ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները։

9. Ինտերնետի ստեղծող Լուի Պուզեն

Серж Саргсян и Луи Пузен

Ֆրանսիացի գիտնական, ինտերնետի ստեղծողներից մեկը` Open Root ընկերության նախագահ Լուի Պուզենը, դարձավ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2016թ.–ի մրցանակակիրը։ Նոյեմբերին կայացած մրցանակաբաշխությունից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կազմակերպեց ընդունելություն Պուզենի և նրա տիկնոջ պատվին։ ՀՀ նախագահը նշեց, որ Պուզենն այն մարդկանցից է, ովքեր իրականություն դարձրեցին մարդկության պատմության մեծագույն տեխնիկական հեղափոխություններից մեկը։

10. Իրանի նախագահ Հասան Ռոհանի

Хасан Роухани и Серж Саргсян

2016 թվականը հիշվեց ևս մեկ արտաքին քաղաքական իրադարձությամբ. Հայաստան պաշտոնական այցով առաջին անգամ այցելեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Այցը կոչված էր ցուցադրել հայ–իրանական բարեկամական հարաբերությունների անսասանությունը։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ Ռոհանին ցանկալի հյուր է հայ ժողովրդի համար։ Նրա խոսքով, հայ–իրանական բարեկամությունը բխում է դարերի խորքից` հենվելով այդ շատ ամուր հիմքի վրա։ Այցի շրջանակում ստորագրվել են փաստաթղթեր, որոնք ուղղված են երկկողմ համագործակցության ընդլայնմանը մի շարք ոլորտներում Հայաստանի և Իրանի միջև։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
19:37
16 Փետրվարի 2024
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
17:57
16 Փետրվարի 2024
Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է (ՎԻԴԵՈ)
2023թ․-ին Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 47 մլրդ դրամով կամ 25,3%-ով. ՎԻԴԵՈ
14:37
16 Փետրվարի 2024
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
13:25
16 Փետրվարի 2024
Վահան Քերոբյանի նկատմամբ ընտրվեց տնային կալանք
Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանք
11:47
16 Փետրվարի 2024
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
10:13
16 Փետրվարի 2024
Փաշինյանը մեկնել է Մյունխեն
Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն
22:37
15 Փետրվարի 2024
Մեղադրանք է առաջադրվել էկոնոմիկայի նախարարության 5 պաշտոնյայի․ ԶԼՄ–ները նրանց թվում նշում են նախկին նախարար Քերոբյանին
Մեղադրանք է առաջադրվել էկոնոմիկայի նախարարության 5 պաշտոնյայի․ ԶԼՄ–ները նրանց թվում նշում են նախկին նախարար Քերոբյանին
21:15
15 Փետրվարի 2024
Օհանավանում բնակիչը սեփական տարածքում հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան (ՖՈՏՈ)
Օհանավանում բնակիչներից մեկը սեփական տարածքում հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան․ ՖՈՏՈ
12:28
15 Փետրվարի 2024
Հայաստանում սպառողները կարող են անձամբ հետևել էլեկտրաէներգիայի ծախսին
«Հայաստանի էլեկտրական ցանցերում» գործարկվել է էլեկտրաէներգիայի հաշվարկի նոր համակարգ
16:08
14 Փետրվարի 2024
«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով. նախաձեռնվել է քրեական վարույթ
«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով