ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի Արմենիա/. Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության մեծ թվով ծառայողները հատուկ գործողություններ իրականացնում «Security Dream» անվտանգության համակարգերի ընկերությունում:
Այդ մասին «Նովոստի Արմենիայի» հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը` նշելով, որ մանրամասները կտրվեն մի փոքր ուշ։
«Security Dream» ընկերությունը Հայաստանում հայտնի է արագաչափեր և տեսախցիկներ տեղադրելու գործում:–0–