ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրաժարական է տվել, հինգշաբթի ՀՀ ԱԺ նիստի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը։
«Իշխան Զաքարյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին է ներկայացրել հրաժարականի դիմում», – ասաց Նաղդալյանը։
Նրա խոսքով, ՎՊ–ի նախագահին տրամադրվում է 15 օրյա ժամկետ իր դիմումը հետ վերցնելու համար, ինչից հետո հրաժարականն ավտոմատ կերպով ընդունվում է։
Զաքարյանը զբաղեցրել է ՎՊ–ի նախագահի պաշտոնը 2007 թ.–ից։
Այս տարվա հունվարին նա գլխավորել է «Ծառուկյան» դաշինքի շտաբը։–0–
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ