ՀՀ վարչապետը քվեարկեց հանուն երկրի կայուն ապագայի

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կիրակի անցկացվող սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին քվեարկեց «հանուն Հայաստանի կայուն ապագայի և զարգացման», հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։
Վարչապետը վստահություն հայտնեց, որ այս օրը «բարի կլինի հայ ժողովրդի համար»։ «Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի հանրաքվեն անցնի ազատ և թափանցիկ», – ընդգծեց Աբրահամյանը` կոչ անելով իր համախոհներին լինել անաչառ և չմատուցել «արջի ծառայություններ»։
Նա ավելացրեց, որ ժամի 11։30–ի դրությամբ նա չի լսել ընտրատեղամասերում գրանացված որևէ լուրջ միջադեպի մասին։
ԿԸՀ–ն հրապարակել է ժամը 11։00–ի դրությամբ հանրաքվեին մասնակցած ընտրողների թիվը>>
Ավելի վաղ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին իր քաղաքացիական պարտքն է կատարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Սահմանադրական բարեփոխումներով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։–0–