ՀՀ վարչապետի կայքի դոմեյնի նկատմամբ կիբերգրոհի փորձեր են արվել

28.04.2018, 13:12
ՀՀ վարչապետի կայքի դոմեյնի նկատմամբ կիբերգրոհի փորձեր են արվել:
ՀՀ վարչապետի կայքի դոմեյնի նկատմամբ կիբերգրոհի փորձեր են արվել

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. primeminister.am դոմեյնի նկատմամբ կիբերգրոհի փորձեր են արվել, և  նշված դոմեյնով կեղծ էլեկտրոնային հասցեներից կարող են ուղարկվել նամակներ՝ վիրուս պարունակող կից նյութերով, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Նշված դոմեյնից հաղորդագրություններ ստանալու դեպքում՝ առաջարկում ենք չբացել դրանք կամ պարզապես ջնջել։ Խնդիրը մասնագետների ուշադրության կենտրոնում է, այդուհանդերձ, բոլորին խնդրում ենք զգոն լինել», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը, հավաստի են միայն այն նամակները, որոնք գալիս են ՀՀ կառավարության պաշտոնական էլեկտրոնային հասցեից, ինչպես նաև վարչապետի կայքում հրապարակվող հաղորդագրությունները, իսկ վիրուս և սփամ են համարվում այն հաղորդագրությունները, որոնք ուղարկվու են primeminister.am դոմեյնից։–0–