ՀՀ–ում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը կարող է փոխվել

25.05.2018, 15:39
Նախարարը տեղեկացրել է, որ գերատեսչությունը սկսել է աշխատել դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը փոխելու վրա։
ՀՀ–ում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը կարող է փոխվել

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ գերատեսչությունը սկսել է աշխատել դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը փոխելու վրա։

«Դա արվում է, որպեսզի նման գովազդ իրականացնողները ստիպված չլինեն ամեն կոնկրետ մեդիա նյութի համար թույլտվություն ստանալ ՀՀ առողջապահության նախարարությունից, բայց միևնույն ժամանակ պատշաճ հսկողություն լինի գովազդի նկատմամբ և դրա պատճառով չի վտանգվի մեր բնակիչների առողջությունը», – գրել է նախարարը Facebook–յան իր էջում։–0–