ՀՀ օդանավակայաններում աշխատանքներ են իրականացվում ներքին անձնագրերով ՌԴ քաղաքացիներին դիմավորելու համար

17.02.2017, 21:00
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների սահմանային անցման կետերը տեխնիկապես պատրաստ են ընդունել ՌԴ քաղաքացիներին:
ՀՀ օդանավակայաններում աշխատանքներ են իրականացվում ներքին անձնագրերով ՌԴ քաղաքացիներին դիմավորելու համար
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր` փետրվարի 17-ին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը հանդիպել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Սահմանապահ զորքերի ներկայացուցիչներին, հաղորդում է ՀՀ ՔԱԳՎ մամուլի ծառայությունը։

Քննարկման ընթացքում անդրադարձել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ներքին անձնագրերով առաջիկայում ՀՀ տարածք մուտք գործելու ընթացքում հանդիպող հնարավոր խնդիրներին, վերջիններիս լուծման տարբերակներին:

Загружается новость ... "Право"
 
Սահմանապահ զորքերի ներկայացուցիչները նշել են, որ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների սահմանային անցման կետերը տեխնիկապես պատրաստ են ընդունել ՌԴ քաղաքացիներին, որի համար կատարվել են համապատասխան ծրագրային փոփոխություններ և այժմ գտնվում են ավարտական փուլում:

ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Սահմանապահ զորքերի ներկայացուցիչների կողմից բարձրացված խնդիրների շուտափույթ լուծմանը:–0–