ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանի նախօրեին ստորագրված հրամանագրով` Արթուր Օսիկյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահի մեկ այլ հրամանագրով, այդ պաշտոնին նշանակվել է Ռաֆայել Հովհաննիսյանը:
Մինչ այդ Հովհաննիսյանը զբաղեցրել է այդ գերատեսչության պետի տեղակալի պաշտոնը:-0-