ՀՀ կառավարության աշխատակազմի նոր ղեկավար է նշանակվել

06.06.2017, 16:18
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ՀՀ կառավարության աշխատակազմի նոր ղեկավար է նշանակել։
ՀՀ կառավարության աշխատակազմի նոր ղեկավար է նշանակվել
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարության աշխատակազմի նոր ղեկավար նշանակելու մասին։

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, այս պաշտոնին է նշանակվել Վահե Ստեփանյանը։

Загружается новость ... "Лево"

Վահե Ստեփանյանը նշանակվել էր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարարի պաշտոնակատար այն բանից հետո, երբ այդ պաշտոնը զբաղեցնող Դավիթ Հարությունյանը նշանակվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում։

Հարությունյանի հեռանալուց հետո ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարարի պաշտոնը վերացվեց։ Մասնավորապես, «կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարարի» քաղաքական պաշտոնը փոխարինվեց «աշխատակազմի ղեկավարի» կոնցեպտուալ պաշտոնով։

Վահե Ստեփանյանն ավելի վաղ զբաղեցրել է «Գազպրոմ–Արմենիա» ՓԲԸ–ի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։–0–