436.65
4.37
404.34
+11
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ առողջապահության նախարարը ներողություն է խնդրել սոցցանցերում արած արտահայտությունների համար

14:56
14 Մայիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը ներողություն է խնդրել սոցցանցերում արած հայտարարությունների համար, որոնք, ըստ նրա, ճիշտ չեն ընկալվել:

Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջի գրառումները և տարբեր հարթակներում հնչեցրած հայտարարությունները տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են դարձել: Սոցցանցերի որոշ օգտատերեր կոչ են արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխարինել նման անցանկալի և երկիմաստ նախարարին` նշելով, որ այս պահանջով շատերը կրկին պատրաստ են դուրս գալ փողոց:

Այդ իսկ պատճառով ՀՀ առողջապահության նախարարությունը ստիպված է եղել հանդես գալ պարզաբանումներով:

«Լինելով ակտիվ սոցիալական ցանցերում և անտարբեր չլինելով առողջապահական ոլորտում իրականացվող ծրագրերին՝ Արսեն Թորոսյանը մշապես իր դիրքորոշումն ու մտահոգություններն է հայտնել: Սակայն վերջին օրերին որոշ արտահայտություններ, համացանցում ներկայացվելով համատեքստից դուրս, թյուրըմբռման տեղիք են տվել», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Загружается новость ... "Лево"

Թորոսյանը սոցցանցերում հայտնի է որպես ակտիվ օգտատեր, ով կանոնավոր կերպով գրառումներ է անում առողջապահական հարցերի թեմայով, մասնակցում է բանավեճային ակումբներում։

Իր էջում տեղադրված որոշ հրապարակումների քննադատություններից հետո նա սահմանափակել է Facebook-յան իր էջի հասանելիությունը: Սոցցանցերում նա մեկ անգամ չէ, որ հանդես է եկել զանգվածային կանխարգելիչ պատվաստումների իրականացման օգտին, ծխախոտի դեմ պայքարի ու պարտադիր ապահովագրության ներդրման կողմնակից է: Նա Facebook-ի «Ես աթեիստ եմ» խմբի մասնակից է, ակտիվորեն մասնակցում է atheist.am-ի կայքի հրապարակումներին:

Նախօրեին Թորոսյանը տեսաուղերձ է հղել սոցցանցերի օգտատերերին, որտեղ պարզաբանել է իր սուր արտահայտությունները։ Նա, մասնավորապես, նշել է, որ որոշ օգտատերերին պատասխանել է թեթև սարկազմով և մեջբերում է արել հայտնի ֆիլմից («Doctor house») «փոքր դագաղների մասին» («փոքր դագաղների պատրաստումը շատ եկամտաբեր գործ է», խմբգր.), որը նշանակում է, որ նա դեմ է մանկական մահացությանը։ Թորոսյանը նաև նշել է, որ իր մեջբերումը հանվել է կոնտեքստից` ընդգծելով, որ մարդկային, այդ թվում` մանկական կյանքեր փրկելու համար հարկավոր է օգտագործել գիտության կողմից տրամադրվող ողջ զինանոցը` պատվաստանյութեր, հակաբիոտիկներ, ժամանակակից սարքավորումներ։

Պատասխանելով այն քննադատությանը, թե նա հաճախ մեկնաբանում և արտահայտում է սեփական կարծիքը սոցցանցերում` նախարարը նշել է, որ «տպավորություն է, որ մարդիկ ակնկալում են մի նախարարի, ով ամորֆ է, ոչ մի բանի մասին  կարծիք չունի,  այնքան զգույշ է պատասխանում այդ հարցերին, որ հանկարծ իրեն ոչ ոք չքննադատի»։

Նա նաև կարևորել է պատվաստումների իրականացումն`ընդգծելով, որ «դա ոչ միայն անձնական, այլև կոլեկտիվ պաշտպանության միջոց է»։ Ինչ վերաբերում է Գարդասիլով պատվաստումներին, ապա, չնայած ծրագիրն առաջարկվել է նախորդ կառավարության կողմից, Թորոսյանն այն անհրաժեշտ է համարում և կոչ է անում դրանում չտեսնել որևէ քաղաքական ենթատեքստ։

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից ընդգծել են, որ առողջպահության նախարարը ներողություն է խնդրում այն արտահայտությունների համար, որոնք սխալ են ընկալվել. հնչեցրած գնահատականներն ուղղված են եղել հիվանդությունների կանխարգելմանն ու կյանքեր փրկելուն, իսկ խիստ պատասխաններն ու սուր օրինակները, իրավիճակից ելնելով, միայն սթափեցնելու միտում են ունեցել:

Արսեն Թորոսյանը ծնվել է 1982 թ.–ի հունիսի 21–ին Երևանում։ 2004 թ.–ին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը` բուժական գործ մասնագիտությամբ։ 2006 թ.–ին ավարտել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը` սոցիալական հիգիենա և առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ, որտեղ էլ 2006-2009թթ. ուսումը շարունակել է ասպիրանտուրայում` հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ:

2004-2005թթ. ղեկավարել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպությունը։ 2005-2010թթ. եղել է Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրի Ընտանեկան բժշկության և բուժօգնության որակի համակարգող։ 2010-2011թթ. հանդիսացել է ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի Մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ և տնօրենի պաշտոնակատար:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:28
22 Փետրվարի 2024
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները