ՀՀ ԶՈւ–ն թույլ է տվել ադրբեջանցի խաղաղ բնակիչներին մոտենալ Գյուննութ բնակավայրի գերեզմաններին
09.06.2018,
12:47
Ադրբեջանը դիմել է ՀՀ ԶՈՒ–ին` խնդրելով թույլ տալ խաղաղ բնակիչներին մոտենալ Գյուննութ բնակավայրի գերեզմաններին։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԶՈւ–ն թույլ է տվել ադրբեջանցի խաղաղ բնակիչներին մոտենալ Գյուննութ բնակավայրի գերեզմաններին, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Սույն թվականի հունիսի 6–ին և 7–ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ–երի հրամանատարությանը, խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ։ Նման խնդրանք այդ հատվածում ադրբեջանական կողմը հայտնել է առաջին անգամ։ Հայկական կողմը հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին և մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր, համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչներին կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին», – հաղորդում է Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում։–0–