ՀՀ ՊՆ. հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել Տավուշի ուղղությամբ. կրակը շարունակվում է

29.12.2016, 10:58
ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։
ՀՀ ՊՆ. հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել Տավուշի ուղղությամբ. կրակը շարունակվում է
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։

Ինչպես Facebook–յան իր էջում հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։

«Կիրառվում է դիպուկահարների և նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ ՀՀ ԶՈւ–ն լիովին վերահսկում է իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները», – հայտնում է Հովհաննիսյանը։–0–