ՀՀ ԱԺ պատվիրակությունը` փոխխոսնակների գլխավորությամբ, հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

24.04.2016, 11:46
Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը` փոխխոսնակներ Էդուարդ Շարմազանովի և Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
ՀՀ ԱԺ պատվիրակությունը` փոխխոսնակների գլխավորությամբ, հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը` փոխխոսնակներ Էդուարդ Շարմազանովի և Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Փոխխոսնակները, պատգամավորների ուղեկցությամբ, ծաղիկներ դրեցին Անմար կրակի մոտ։

ՀՀ նախագահը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ>>

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-