438.63
4.38
404.42
-4
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԱԺ–ն ընդունեց աղմկահարույց օրինագիծը, որը թույլ կտա խուսափել ԱԺ արտահերթ ընտրություններից

19:59
02 Հոկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի արտահերթ նիստում  ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, որոնք թույլ կտան պատգամավորներին ապահովագրվել խորհրդարանի հնարավոր արձակումից։

Ըստ փոփոխությունների, եթե ԱԺ նիստը չի կարող անցկացվել քվորումի բացակայության պատճառով կամ ստեղծվում են խոչընդոտներ նիստին պատգամավորների մասնակցության համար, ապա առաջարկվում է դադարեցնել նիստն ու շարունակել խոչընդոտող հանգամանքների վերացումից հետո։

Ինչպես կարծում են օրենքի հակառակորդները, այդ կերպ ՀՀԿ–ն և օրինագծին աջակցող քաղաքական ուժերը փորձում են ապահովագրվել խորհրդարանի հնարավոր արձակումից և ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումից։ Խնդիրն այն է, որ ըստ ԱԺ կանոնակարգի, եթե պատգամավորները երկու անգամ չքվեարկեն վարչապետի թեկնածուի օգտին, ապա ԱԺ–ն արձակվում է օրենքի ուժով։

Պատգամավորները մասնակցել են քվեարկությանը տեխնիկական հնարավորությունների բացակայության դեպքում։ «Ելք» դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանն արտահերթ նիստից առաջ հավաքել էր պատգամավորների քարտերը, որոնցով նրանք միանում են քվեարկության էլեկտրոնային համակարգին։ Միաժամանակ, խորհրդարանը չապահովեց ուղիղ եթեր և ձայն ԱԺ նիստերի դահլիճից։

Օրինագծին երեք խմբակցություններից կողմ քվեարկեց 67 պատգամավոր, դեմ էր միայն «Ելք» խմբակցությունը։

Ինչպես նշեց ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը, այս որոշումն ընդունվել է ոչ թե այն պատճառով, որ խորհրդարանական ուժերը հրաժարվում են ԱԺ արտահերթ ընտրություններից։

«Հարցն ընդունվեց ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ցանկանում գնալ արտահերթ ընտրությունների, այլ այն պատճառով, որ մենք թույլ չենք տալիս, որպեսզի ճնշում գործադրվի պատգամավորների վրա», – ասաց Բաբլոյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ քիչ անց ելույթ կունենա Բաղրամյանի պողոտայում գտնվող ԳԱԱ–ի շենքին հարակից հրապարակում։ Քաղաքացիներն այս րոպեներին հավաքվում են ԱԺ շենքի մոտ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու