ՀՀ ԱԻՆ-ում անկառավարելի իրավիճակ է
17.01.2017,
11:17
Արմեն Երիցյանի մահից հետո Արտակարգ իրավիճակների նախարարությունում խառնաշփոթ է տիրում։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Արմեն Երիցյանի մահից հետո Արտակարգ իրավիճակների նախարարությունում խառնաշփոթ է տիրում։
«Հրապարակ» թերթի հաղորդմամբ, նախարարի բացակայությունը և նախարարի պաշտոնակատարի՝ Հայկարամ Մխիթարյանի թուլությունն իրենց դերը խաղացել են, այստեղ վերականգնվել են մինչև Երիցյանի նախարար նշանակվելը տիրող բարքերը։
ԱԻՆ–ում խառնաշփոթ է, նախարարության կյանքը գրեթե կաթվածահար է եղել >>
Թերթի հաղոդրմամբ, չնայած կա նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, սակայն փաստացի ղեկավարումն իր ձեռքն է վերցրել ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը։
«Ղազարյանը գեներալ Մանվել Գրիգորյանի մերձավորն է և նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի։ Երբ լուրեր տարածվեցին, որ Սարգսյանը կարող է նախարար նշանակվել, Ղազարյանն ընդհանրապես կորցրել է գլուխը և անկառավարելի դարձել։ Ասում են՝ նա մինչև անգամ նախարարության շենքի դիմացի դրոշն է տարել դրել իր սենյակում՝ որպես կառավարման սիմվոլ»,– գրում են հոդվածի հեղինակները։–0–