ՀԾԿՀ–ն թույլատրեց «ՄՏՍ Հայաստան» ընկերությանը փոխել բաժնետիրոջը
24.01.2018,
16:03
ՀԾԿՀ–ն հավանություն տվեց «ՄՏՍ Հայաստան» ընկերության բաժնետոմսերի օտարմանը։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստան» ընկերության (որը հայկական շուկայում հայտնի է VivaCell-MTS ապրանքանիշով) բաժնետոմսերի օտարմանը, հաղորդում է telecom.arka.am–ը։
Ինչպես հարցը ներկայացնելիս նշեց ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը, ՀԾԿՀ–ն որոշում է կայացրել ընկերության բաժնետոմսերի օտարման մասին` հաշվի առնելով «Էլեկտրոնային կապի մասին» օրենքի 14–րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների 2018 թ.–ի հունվարի 16–ին և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ի 2017 թ.–ի դեկտեմբերի 27–ին և 29–ին ներկայացրած դիմումները։
«Կարգավորչի որոշմամբ` «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 99,99%–ը, որոնք պատկանում են միակ բաժնետիրոջը` «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերությանը (գրանցված է Լիբանանում, խմբգր.), փոխանցվում են Aramayo Investments Limited ընկերությանը (գրանցված է Կիպրոսում, խմբգր.)։ Ընկերության մնացած բաժնետոմսերի 0,01%–ը, որը հավասարաչափ բաշխվել էր «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերության երկու բաժնետերերի` ՌԴ քաղաքացիներ Պավել Մաշարովի և Արտյոմ Վասիլևի միջև, ևս օտարվել են Aramayo Investments Limited ընկերությանը», – ասաց Գևորգյանը։
Ինչպես պարզաբանեց «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ի իրավաբանական բաժնի պետ Արմինե Սարգսյանը, ընկերությունում ներդրումներն իրականացվել են ներդրողների շղթայի միջոցով, և այս որոշմամբ միջնորդ օղակներից մեկը` ի դեմս «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերության, լուծարվում է։
«Ընկերության փաստացի բաժնետերերը մնում են անփոփոխ`«Մոբիլնիե ՏելեՍիստեմի» (ՄՏՍ) ընկերությունը (բաժնետոմսերի 80%–ը) և Fattouch Group լիբանանյան ներդրումային խումբը(բաժնետոմսերի 20%–ը)։ Հայկական շուկայում այս փոփոխությունները որևէ կերպ չեն անդրադառնա», – ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով, ընկերությունը փոփոխություն կատարեց բաժնետոմսերի կառուցվածքում` կրճատելով այդ շղթայի օղակներից մեկը` բաժնետերերի կողմից ընկերության կառավարումն օպտիմալացնելու նպատակով։
Որոշ տվյալներով, Արտյոմ Վասիլևն ու Պավել Մաշարովը ղեկավար պաշտոններ են զբաղեցնում ռուսական «ՄՏՍ»–ում։ «Մոբիլնիե ՏելեՍիստեմի» (ՄՏՍ) ռուսական ԲԲԸ–ն 2007 թ.–ին ձեռք է բերել «Ղ–Տելեկոմ» International Cell Holding ltd–ի բաժնետոմսերի 80%–ը։ Գործարքի արժեքը կազմել է 310 մլն եվրո։ Մնացած 20% բաժնետոմսերի հարցով ձեռք էր բերվել օպցիոն համաձայնագիր` դրանց հետագա ձեռքբերման հնարավորությամբ։
«ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերության հիմնական սեփականատերն է Aramayo Investments Limited ընկերությունը (բաժնետոմսերի 99,99%), իսկ մնացած 0,01%–ը պատկանում էին Պավել Մաշարովին և Արտյոմ Վասիլևին, ովքեր հրաժարվեցին բաժնետոմսերից Aramayo Investments Limited–ի օգտին, որն էլ դարձավ հայկական բջջային օպերատորի միակ բաժնետերը։ Միաժամանակ, Aramayo Investments Limited–ի սեփականատերերն են «ՄՏՍ» բաժնետիրական ընկերությունը, որին պատկանում է ընկերության բաժնետոմսերի 80%–ը և Լիբանանում բնավկող Ֆատուշ եղբայրները, որոնց պատկանում է ընկերության բաժնետոմսերի 20%–ը։
VivaCell-MTS բջջային օպերատորը հայկական շուկա է դուրս եկել 2005 թ.–ին։ Ընկերության սեփականատերն էր «Ղ–Տելեկոմը»` լիբանանյան կապիտալով, որը 2007 թ.–ին բաժնետոմսերի փաթեթի 80%–ը փոխանցեց ռուսական ՄՏՍ–ին։
Մինչև VivaCell-MTS–ի` հայկական շուկա դուրս գալը գործում էր մեկ ընկերություն`«ԱրմենՏելը», որը մենաշնորհային դիրք էր զբաղեցնում։
Այժմ Հայաստանում գործում է բջջային կապի երեք օպերատոր` «ԱրմենՏել» (ապրանքանիշը` Beeline), VivaCell-MTS և Ucom։–0–