Գյումրիում քաշքշուկ է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև

18.04.2018, 14:47
Գյումրիում այս պահին բողոքի զանգվածային ակցիաներ են կազմակերպվում։
Գյումրիում քաշքշուկ է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Գյումրիում այս պահին բողոքի զանգվածային ակցիաներ են կազմակերպվում։

«Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Փաշինյանն ապրիլի 13–ից Ֆրանսիայի հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ է անցկացնում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Հանրահավաքներն ապրիլի 16–ից վերածվել են քաղաքացիական անհնազանդության համաքաղաքային ակցիաների։ Բողոքներն ուղեկցվում են բախումներով ցուցարարների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով վնասվածք է ստացել 46 մարդ, այդ թվում` Նիկոլ Փաշինյանն ու 6 ոստիկան։ Երեքշաբթի Փաշինյանը հայտարարեց «թավշյա» հեղափոխության մեկնարկի մասին և իր համախոհների հետ արգելափակեց պետական գերատեսչությունների շենքերի մեծ մասը։

Загружается новость ... "Лево"

Ոստիկանները խոչընդոտել են դպրոցից երեխաների դուրս գալուն։ Ուսումնական հաստատության մոտ հավաքվածները փորձել են ճեղքելով հասնել դպրոցի դռանն ու բացել այն։ Նրանք կոչ են արել ոստիկաններին բաց թողնել աշակերտներին, ինչի արդյունքում ոստիկանները համաձայնել են բաց թողնել աշակերտներին։

Ապրիլի 17–ին կայացած հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարեց «թավշյա» հեղափոխության մեկնարկի մասին` համակիրների հետ արգելափակելով քաղաքի կենտրոնական շենքերի մեծ մասը, որտեղ գործում են պետական գերատեսչությունները, այդ թվում `Կենտրոնական բանկը, Գլխավոր դատախազությունն ու մի շարք նախարարություններ։

Չորեքշաբթի Փաշինյանն ու համախոհները մի քանի ժամով փակել են Բաղրամյանի պողոտայում գտնվող ՀՀ վարչապետի նստավայրի մուտքը։ Նրանք այս պահին խաղաղ երթ են կազմակերպում մայրաքաղաքի փողոցներով` կոչ անելով միանալ ակցիային։–0–