Երևանի կենտրոնում բազեի ձագն ընկել է բնից․ նրան տեղափոխել են կենդանաբանական այգի
17.07.2024,
15:24
Երևանի Ալեք Մանուկյան փողոցում հողմավար բազեի ձագն ընկել է բնից

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հուլիսի 17-ին, ժամը 10:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցում հողմավար բազեի ձագն ընկել է բնից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Փրկարարները թռչնին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի։