Մետրոպոլիտենը վնասներ չի կրել, աշխատում է բնականոն հունով․ մետրոպոլիտենը՝ «Շենգավիթ» կայարանի նախամուտքի հեղեղման մասին
18.07.2024,
00:34
Մետրոպոլիտենը հաղորդագրություն է տարածել «Շենգավիթ» կայարանի նախամուտքի հեղեղման կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր երեկոյան Երևանի մետրոյի «Շենգավիթ» կայարանի նախամուտքը հեղեղվել էր հորդառատ անձրևի հետևանքով, ինչի կապակցությամբ մետրոպոլիտենը հաղորդագրություն է տարածել։
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի Շենգավիթ կայարանի մուտքի հատվածում հորդառատ անձրևի հետ կապված կարճատև միջադեպի ժամանակ մետրոպոլիտենի աշխատակիցների արագ և կազմակերպված աշխատանքի շնորհիվ Երևանի մետրոպոլիտենը վնասներ չի կրել և աշխատում է իր բնականոն հունով», – նշվում է Facebook–յան էջում հրապարակված մետրոպոլիտենի հաղորդագրության մեջ։

