Ֆրանսիայի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

11.10.2018, 10:16
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։

Ֆրանսիայի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։ 

Էմանուել Մակրոնը ժամանել է Հայաստան ՖՄԿ 17–րդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող Ֆրանկոֆոնիայի երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։

 - рис.1

Մակրոնը ծաղկեպսակ է դրել, անմար կրակի մոտ հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին և եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի հիշատակի ծառուղում։



Ֆրանսիայի նախագահն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ, որտեղ ծանոթացել է ցուցանմուշներին ու գրառում կատարել Սգո մատյանում։ Մակրոնին ուղեկցել են ՀՀ ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանն ու ԿԳ Նախարար Արայիկ Հարությունյանը։–0–