429.84
4.38
403
+9
Եղանակը Երևանում
Հայ

Եվս երկու անձ է ձերբակալվել Սարի թաղի անկարգությունների քրեական գործով

16:59
17 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը), 309-րդ հոդվածի 2-րդ մասի (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 164-րդ հոդվածի (լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են քաղաքացիներ Դ. Կ.-ն և Գ. Ա.-ն՝ առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու կասկածանքով:

Ավելի վաղ, նույն հանցավոր արարքի կատարման համար նախկինում մեղադրանք էր առաջադրվել երկու այլ անձանց՝ Վ. Մ.-ին և Ս. Կ.-ին: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

Այսպիսով, 2016 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ, Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործով քրեական հետապնդում է իրականացվում 4 անձի նկատմամբ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը և նրա հետ համագործակցող իրավապահ մյուս մարմինները շարունակում են ձեռնարկել դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցանք կատարած անձանց նույնականացնելու և հայտնաբերելու համար անհրաժեշտ ինչպես քննչական ու դատավարական, այնպես էլ օպերատիվ-հետախուզական բոլոր հնարավոր միջոցները:

Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Նրանք պահանջում էին ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։

Երևանի ՊՊԾ գնդի գրավված շենքի մոտ հուլիսի 30-ին անցկացվող ակցիայի ցրման ժամանակ հիմնականում ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների հետևանքով տուժել է մի քանի տասնյակ մարդ, այդ թվում Սարի թաղի բնակիչները:

Հուլիսի 31-ին զինված խումբը զենքը վայր է դրել և հանձնվել իշխանություններին: Այս ընթացքում զոհվել են ոստիկանության երկու աշխատակից: Զինված խմբի անդամների և իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում եղել են վիրավորներ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:18
31 Հոկտեմբերի 2023
Արդշինբանկն արժանացել է Հայաստանի «Լավագույն կորպորատիվ» և «Լավագույն ESG-Բանկ»անվանակարգերին Euromoney ամսագրի կողմից
Euromoney բրիտանական ֆինանսական ամսագիրը Արդշինբանկին շնորհել է ևս 2 անվանակարգ՝ Best corporate bank» և «Best Bank for ESG»  
16:07
31 Հոկտեմբերի 2023
Ժամանավորապես կսահմանափակվի Երևանը մարզերից մեկին կապող ճանապարհի երթևեկը
Ժամանավորապես կսահմանափակվի Երևանը մարզերից մեկին կապող ճանապարհի երթևեկը
15:30
31 Հոկտեմբերի 2023
Երասխի մետաղաձուլական գործարանը կկառուցվի մոտակա այլ վայրում․ Քերոբյան
Անդրադառնալով հարցին, թե արդյոք կառուցվող գործարանի վայրի տեղափոխություն լինելու է, Քերոբյանը կարճ պատասխանել է․ «Մոտակայքում»
15:24
31 Հոկտեմբերի 2023
Վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի երկու առանցքային փողոցներում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի երկու առանցքային փողոցներում․ ՍԽԵՄԱ
15:15
31 Հոկտեմբերի 2023
Արձանագրվում է ՍՇՎ–ի ակտիվություն․ ԱՆ–ն հիվանդությունը կանխարգելելու խորհուրդներ է տալիս
Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն
13:23
31 Հոկտեմբերի 2023
5,5 մլրդ դրամ կհատկացվի Երևանի մետրոյի վերանորոգման և նոր կայարանի շինարարության համար
5,5 մլրդ դրամ կհատկացվի Երևանի մետրոյի վերանորոգման և նոր կայարանի շինարարության համար
12:36
31 Հոկտեմբերի 2023
Գյումրիում մեկնարկել է սոցիալական բնակարանների կառուցման նոր ծրագիրը
Գյումրու «Մսի կոմբինատ» թաղամասում տրվել է սոցիալական բնակարանների կառուցման նոր ծրագրի մեկնարկը
11:02
31 Հոկտեմբերի 2023
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:00
31 Հոկտեմբերի 2023
ԵԽ–ն Հայաստանին կտրամադրի աջակցության համալիր փաթեթ
ԵԽ–ն Հայաստանին կտրամադրի աջակցության համալիր փաթեթ
22:16
30 Հոկտեմբերի 2023
Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. հատուցվել է Հայաստանին պատճառված վնասի մի մասը՝ 208 մլն դրամը
Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. հատուցվել է Հայաստանին պատճառված վնասի մի մասը՝ 208 մլն դրամը
15:28
30 Հոկտեմբերի 2023
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի Սարալանջի և Դավթաշեն–Աշտարակ խճուղիներում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի Սարալանջի և Դավթաշեն–Աշտարակ խճուղիներում․ ՍԽԵՄԱ