«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը Beeline-ի աջակցությամբ կմեկնարկի 2016-2017 թ.թ.-ի համերգաշրջանը

06.09.2016, 16:28
«ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ կկայանա Խաչատուրյանի անվան եռյակի երաժիշտների համերգը, որը կազդարարի 2016-2017 թ.թ.-ի համերգաշրջանի մեկնարկը:
«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը Beeline-ի աջակցությամբ կմեկնարկի 2016-2017 թ.թ.-ի  համերգաշրջանը
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի ժամը 19:00-ին «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների` Խաչատուրյանի անվան եռյակի երաժիշտների համերգը, որը կազդարարի 2016-2017 թ.թ.-ի համերգաշրջանի մեկնարկը:

Ընկերության հաղորդագրության համաձայն, համերգը նաև նվիրված է ռուս կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի 110-ամյակին: Համերգի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի կամերային ստեղծագործությունները` գրված ստեղծագործական կյանքի տարբեր փուլերում: Մուտքն ազատ է:

«Շնորհավորում եմ Խաչատուրյանի անվան եռյակի երաժիշտներին և դասական երաժշտության բոլոր սիրահարներին նոր համերգաշրջանի մեկնարկի կապակցությամբ: Այս տարի ևս Beeline-ը շարունակում է երկարատև ու արդյունավետ համագործակությունը «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ: Համոզված ենք, որ նոր համերգաշրջանում կլինեն բազմաթիվ նոր և հետաքրքիր միջոցառումներ, որոնք կնպաստեն երաժշտական այս ուղղության զարգացմանը Հայաստանում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ.-ին։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական և բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում: Beeline-ը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011թ–ից ի վեր։

Հաղորդագրության տվյալներով, 2015-2016 թթ. ընթացքում համագործակցության շրջանակում հիմնադրամը կազմակերպել է բազմաթիվ համերգներ և վարպետության դասեր Հայաստանի քաղաքներում, ինչպես նաև համերգային շրջագայություններ դեպի Ռուսաստան, Գերմանիա և Իսպանիա: Իսկ Վանաձորում բացվել է երաժշտական դասարան երեխաների համար, որտեղ իր վարպետության դասերով պարբերաբար այցելում է եռյակի ջութակահար Կարեն Քոչարյանը:

Խաչատուրյանի անվան եռյակը հիմնադրվել է 1999 թ-ին որպես «Արսիկա»: Մասնակցել է Լոզանում «Schubertiade», Կոստա-Ռիկայում «Festival de las Artes», Մեքսիկայում «Festival International Cervantino» փառատոներին: 2015 թ.-ի ընթացքում տվել է շուրջ 70 համերգ Հայաստանում և արտասահմանում` Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Լատվիայում, Ռուսաստանում:

2006 թ-ից եռյակը հանդես է գալիս հետևյալ կազմով` Արմինե Գրիգորյան-դաշնամուր, Կարեն Շահգալդյան-ջութակ, Կարեն Քոչարյան-թավջութակ:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ -0-