438.63
4.38
404.42
-4
Եղանակը Երևանում
Հայ

Ազատության հրապարակում տեղի ունեցավ Ֆրանկոֆոն ավանի բացման պաշտոնական արարողությունը (ՖՈՏՈ)

20:45
09 Հոկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետությունում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում մայրաքաղաքի Ազատության հրապարակում բացվել է Ֆրանկոֆոն ավան, որտեղ ֆրանկոֆոն 38 երկրներ ներկայացել են իրենց տաղավարներով, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ 

Ավանը կրում է «Ապրել և ստեղծել միասին» խորագիրը:

деревня Франкофонии

Բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ադմինիստրատոր Ադամա Ուանը, Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի անդամներ, այլ հյուրեր:

деревня Франкофонии

Շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին՝ Կամո Արեյանն իր ելույթի խոսքում նշել է. «Ֆրանկոֆոն ավանը խաչմերուկ է և հանդիպման վայր մշակույթների և քաղաքակրթությունների համար: Սա կարծես մի յուրօրինակ նվեր լինի մեր 2800-ամյա մայրաքաղաքի, իր բնակիչների ու զբոսաշրջիկների համար, բացառիկ հնարավորություն՝ ողջ ֆրանկոֆոն աշխարհի գեղեցկությանն ու բազմազանությանը հանդիպելու մեկ վայրում: Հպարտությամբ պետք է նշեմ, որ Երևանը 1998 թվականից ի վեր Ֆրանսախոս քաղաքապետների միջազգային ասոցիացիայի անդամ է»:

деревня Франкофонии

Ֆրանկոֆոն ավանում առանձին տաղավարներով են ներկայացել Հայաստանը և մայրաքաղաք Երևանը: 

Այստեղ հյուրերը հնարավորություն են ունեցել ծանոթանալ մայրաքաղաքի մշակութային, պատմական, զբոսաշրջային արժեքներին:

деревня Франкофонии

Բացման արարողությունն ուղեկցվել է համերգային ծրագրով և հյուրասիրությամբ:

деревня Франкофонии

Նշենք, որ ավանի բացման համար հոկտեմբերի 9-ը պատահական օր չէ: Այս օրը նշվում է որպես Ֆրանկոֆոն երիտասարդների օր:–0–

деревня Франкофонии

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու