431.08
4.38
402.99
+8
Եղանակը Երևանում
Հայ

Արթուր Սարգսյանի դատական փորձաքննությանը միջազգային փորձագետներ կներգրավվեն

15:48
17 Մարտի 2017
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի դատական փորձաքննությանը միջազգային փորձագետներ կներգրավվեն։

ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ բժշկական կենտրոնում Արթուր Սարգսյանի մահվան դեպքի առթիվ։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը, Երևան քաղաքի բնակիչ, 1968թ. ծնված Արթուր Սարգսյանը 2017թ. մարտի 15-ին ժամը 18:50-ին, «սպիտակ գծի օղակված ճողվածք» ախտորոշմամբ ընդունվել է «Արմենիա» բժշկական կենտրոն և ենթարկվել վիրահատության, որից ժամեր անց նույն բժշկական կենտրոնում արձանագրվել է նրա կենսաբանական մահը՝ սիրտ-անոթային անբավավարություն, բազմօրգանային անբավարարություն, թոքերի տոտալ այտուց ախտորոշմամբ:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ենթադրյալ ոչ պատշաճ կատարելու հետևանքով բուժվող հիվանդին անզգուշությամբ մահ պատճառելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ ստեղծվել է քննչական խումբ, մշակվել է քննչական պլան։ Արսեն Սարգսյանը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ։

Загружается новость ... "Право"

«Արթուր Սարգսյանի մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարմանը հնարավորություն կտրվի մասնակցելու տուժողի իրավահաջորդին և նրա ներկայացուցիչներին։ Տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչները միջնորդել են նախաքննական մարմնին փորձաքննությանը ներգրավել նաև միջազգային փորձագետներին։ Միջնորդությունը բավարարվել է, և ներկայումս քննարկվում է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների վկայակոչված միջազգային փորձագետներին՝ փորձաքննության կատարմանը մասնակից դարձնելու հարցը», - նշվում է հաղորդագրության մեջ։

Փորձաքննության համար առգրավվել են ոչ միայն «Արմենիա» բժշկական կենտրոնում Արթուր Սարգսյանի հիվանդության պատմագիրը, այլ նաև՝ շտապօգնության, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում նրա առողջական վիճակի վերաբերյալ առկա բժշկական փաստաթղթերը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:31
24 Նոյեմբերի 2023
Սուրենյանը Ստեփանավանի երկնքում գրանցված հետաքրքիր երևույթի լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Սուրենյանը Ստեփանավանի երկնքում գրանցված հետաքրքիր երևույթի լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
22:24
24 Նոյեմբերի 2023
ՊՆ-ն մեկնաբանել է Սյունիքում ՊՆ ԿԱՄԱԶ-ի կողաշրջման և զինծառայողների վիրավորման մասին լուրերը
ՊՆ-ն մեկնաբանել է Սյունիքում ՊՆ ԿԱՄԱԶ-ի կողաշրջման և զինծառայողների վիրավորման մասին լուրերը
18:12
24 Նոյեմբերի 2023
Կոնվերս Բանկ. Ինչու՞ գնել պարտատոմս
Գումար խնայելու համար անհրաժեշտ է համապատասխան գիտելիք և կամք, իսկ ներդնելու համար՝ ռիսկերը հավասարակշռելու և ներդրումային լավագույն գործիքներ ընտրելու հմտություն
18:06
24 Նոյեմբերի 2023
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը և Եվրոպական Միությունը Արդշինբանկին տրամադրել են վարկ ՄՓՄՁ զարգացման համար
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը և Եվրոպական Միությունը Արդշինբանկին տրամադրել են 20 մլն. ԱՄՆ դոլարի չափով վարկավորում
14:35
24 Նոյեմբերի 2023
Ավելի քան 87 մլն դրամ է հատկացվել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական ծախսերի համար
Ավելի քան 87 մլն դրամ է հատկացվել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական ծախսերի համար
13:20
24 Նոյեմբերի 2023
Մեկուկես տարի անց մեղադրանք է առաջադրվել լրագրող Արմինե Ճաղարյանի մահվան փաստով
Լրագրող Արմինե Ճաղարյանի մահվան փաստով մեղադրանք է առաջադրվել մեկուկես տարի անց
11:43
24 Նոյեմբերի 2023
Այսօր մինչև 15։00–ն ջուր չի լինի Երևանի կենտրոնի որոշ հասցեներում
Այսօր մինչև 15։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի կենտրոնի որոշ հասցեներում
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
10:21
24 Նոյեմբերի 2023
Կառավարությունը 60,8մլն դրամ կուղղի Սևանում ջրային պարեկների համար 4 շարժական տնակների տեղադրման համար
Կառավարությունը 60,8մլն դրամ կուղղի Սևանում ջրային պարեկների համար 4 շարժական տնակների տեղադրման համար
10:15
24 Նոյեմբերի 2023
Մաշտոցի պողոտայի մի հատվածի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանի Մաշտոցի պողոտայի մի հատվածի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
16:02
23 Նոյեմբերի 2023
Արդշինբանկը և Դալան Տեխնոպարկը կնքեցին համագործակցության պայմանագիր
Համաձայնագրի ստորագրումը կազմակերպված էր Դալանի շինարարական հրապարակում, որտեղ ներկա էին նախագծում ներգրավված ընկերությունների ներկայացուցիչներ, հյուրեր, գնորդներ
15:49
23 Նոյեմբերի 2023
ԵՊՀ–ի պայթյունի հետևանքով տուժածներից մեկը մահացել է․ նախարար
ԵՊՀ–ում գրանցված պայթյունի հետևանքով տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է