Արցախում զինծառայողների ջրահեղձ լինելուց հետո պաշտոնանկ են արվել զորամասի հրամանատարն ու տեղակալները. ՀՀ ԶՈւ

29.05.2017, 15:08
Ժամկետային երեք զինծառայողների ջրահեղձման դեպքից հետո զորամասի պաշտոնատար անձիք ենթարկվել են տույժի, եղել են նաև  պաշտոնանկություններ։
Արցախում զինծառայողների ջրահեղձ լինելուց հետո պաշտոնանկ են արվել զորամասի հրամանատարն ու տեղակալները. ՀՀ ԶՈւ
ԵՐԵՎԱՆ, մայիսի 29-ը. /Նովոստի –Արմենիա/. ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասում ժամկետային երեք զինծառայողների ջրահեղձման դեպքից հետո զորամասի պաշտոնատար անձիք ենթարկվել են տույժի, եղել են նաև պաշտոնանկություններ, ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, հաղորդում է panorama.am-ը։

Նրա խոսքերով՝ պաշտոնից հեռացվել են զորամասի հրամանատարն ու երկու տեղակալները, իսկ մի շարք զինծառայողներ կարգապահական տույժի են ենթարկվել:

Загружается новость ... "Лево"

Մայիսի 8-ին Մատաղիսի զորամասի հարևանությամբ գտնվող ջրամբարն է ընկել «Վիլիս» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով ջրահեղձ են եղել Արցախի ՊԲ–ի զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) և Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.):

Դեպքի առթով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):–0–