Արմավիրում ինքնասպանության փորձ կատարած 13–ամյա տղան ծայրահեղ ծանր է

13.09.2017, 12:38
Նախօրեին Արմավիրում ինքնասպանության փորձ կատարած 13 տարեկան տղան ծայրահեղ ծանր վիճակում է։
Արմավիրում ինքնասպանության փորձ կատարած 13–ամյա տղան ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Արմավիրում ինքնասպանության փորձ կատարած 13 տարեկան տղան ծայրահեղ ծանր վիճակում է։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Загружается новость ... "Лево"

«Նա կոմատոզ վիճակում է, միացված է արհեստական շնչառության սարքին», – նշեց գործակալության զրուցակիցը։

Հիշեցնենք, որ երեխան ինքնասպանության փորձ է կատարել նախօրեին երեկոյան։ Նրան տան այգում խաղողի վազերը կախելու համար նախատեսված հենասյանը ամրացված մետաղալարից հակի թելով կախված վիճակում հայտնաբերել է եղբայրը, ով կարողացել է պարանը կտրել։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։–0–