Արա Բաբլոյանը պատրաստ է «բուժել չարաճճի պատգամավորներին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

18.05.2017, 13:00
ՀՀ ԱԺ խոսնակի թեկնածու, մասնագիտությամբ բժիշկ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ պատրաստ է «բուժել պատգամավորներին»։
Արա Բաբլոյանը պատրաստ է «բուժել չարաճճի պատգամավորներին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ խոսնակի թեկնածու, մասնագիտությամբ բժիշկ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ պատրաստ է «բուժել պատգամավորներին»։

«Չեմ պատկերացնում, որ ինչ–որ բան կփոխվի, պետք է աշխատեմ հիմա այս բնագավառում։ Պատասխանատվությունս ավելի մեծացավ։ Հուսով եմ՝ կանեմ այն, ինչ ինձանից սպասում է իմ ժողովուրդը», – հինգշաբթի խորհրդարանում լրագրողներին ասաց Բաբլոյանը։

Միաժամանակ նա կատակով խոստացավ, որ բուժելու է «չարաճճի» պատգամավորներին։

«Դուք գիտեք` ես մանկաբույժ եմ և չարաճճի երեխաների հետ հաճույքով աշխատել եմ», – նշեց Բաբլոյանը։

Պատասխանելով այն հարցին, թե պատգամավորների կողմից հիվանդության մասին կեղծ տեղեկանքի ներկայացման դեպքում նա որպես բժիշկ կհետազոտի՞ նրանց` Բաբլոյանը նշեց, որ ամոթանք կտա նրանց։

«Կլինեմ հետևողական, ինչպես կյանքում եմ», – ասաց Բաբլոյանը։

Հիշեցնենք, որ Բաբլոյանն ավելի վաղ զբաղեցրել է առողջապահության նախարարի պաշտոնը, ՀՀ ԱԺ առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, ղեկավարել է «Արաբկիր» ԲԿ–ն։ –0–