+11
Եղանակը Երևանում
Հայ

Անգոլայի քաղաքացին, հայ-թուրքական սահմանը հատելով, փորձել է հասնել Աֆրիկա մայրցամաք

17:03
17 Հունիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ-ի Սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են Անգոլայի քաղաքացու, որն անօրինական հատել է հայ-թուրքական սահմանը, հաղորդում է Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, սույն թվականի հունիսի 15-ին իրավախախտը, լողալով, հատել է սահմանին գտնվող Արաքս գետը, ապա, օգտագործելով հատուկ գիտելիքներ, անցել է ազդանշանային համալիրի միջով և մի քանի տասնյակ մետր շարժվել սահմանի երկայնքով` փորձելով թաքցնել հետքերը:

Որոշ ժամանակ անց օրինախախտը փորձել է ավելի խորը ներթափանցել Հայաստանի տարածք:

Ангола, пограничники, нарушитель

Տեղի բնակիչները, լինելով ժողովրդական կամավոր ջոկատի անդամներ (ԺԿՋ), նկատել են անծանոթին և օպերատիվորեն հաղորդել սահմանապահներին։

Այդպես, ԺԿՋ անդամների ներդաշնակ գործողությունների արդյունքում, Երվանդաշատ բնակավայրի շրջանում անհայտ անձը ձերբակալվել և փոխանցվել է ռուս սահմանապահներին:

Ангола, пограничники, нарушитель

«Հարցաքննության ժամանակ ձերբակալվածը պարզաբանել է, որ Անգոլայի քաղաքացի է, ծնվել է 1982 թ.-ին և մտադիր էր Հայաստանի տարածքով հասնել Անգոլա (Աֆրիկա մայրցամաք)», - նշվում է հաղորդագրության մեջ:

Զննության արդյունքում ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է ուսապարկ, որում նրա անձնական իրերն էին, Ֆրանսիայում փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ ու Samsung ապրանքանիշի բջջային հեռախոս:

Միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով իրավախախտը մանրամասն ցույց է տվել բոլոր տեղանքները և այն, թե ինչպես է հաղթահարել ինժեներական արգելքները:

Նույն օրը իրավախախտը, հաստատված կարգով, փոխանցվել է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ-ի աշխատակիցներին, որոնք կստուգեն ձերբակալված քաղաքացու վարկածը:

«ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ-ի Սահմանապահ վարչությունն իր երախտիքն է հայտնում Երվանդաշատ բնակավայրի բնակիչներին, որոնք մասնակցել են իրավախախտի ձերբակալման գործողություններին, զգոն են և ակտիվ աջակցում են ՀՀ պետական սահմանի պաշտպանությանը», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է
12:19
22 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում