ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Reddit ամերիկյանի հայտնի պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը պատրաստ է մասնակցել 2019 թ.–ին Երևանում նախատեսված ՏՏ համաշխարհային կոնգրեսին (WCIT), «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։
Загружается новость ... "Лево"
Նրա խոսքով, հանդիպման ընթացքում Օհանյանը նախնական համաձայնություն է տվել մասնակցել կոնգրեսին և հանդես գալ որպես խոսնակ։
«Նա նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել երևանյան կոնգրեսին այլ խոսնակների մասնակցությունն ապահովելու հարցում», – ասաց Եսայանն ու ավելացրեց, որ Օհանյանը չի լինի ՏՏ ոլորտի միակ հայտնի ներկայացուցիչը, ով կմասնակցի երևանյան կոնգրեսին։
Նրա խոսքով, արդեն կա մասնակիցների նախնական ցանկը, որը շուտով կներկայացվի հասարակությանը։
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) կանցկացվի Հայաստանում 2019 թ.–ի հոկտեմբերին։ Սպասվում է, որ կոնգրեսին կմասնակցի շուրջ 4500 ընկերություն` աշխարհի 80 երկրներից։–0–