Ագարակում և Մեղրիում խմելու ջրի փոխարեն գորշ գույնի ջուր է հոսում. փորձեցինք իրավիճակը պարզել «Վեոլիա ջրից» (ՎԻԴԵՈ)
17.07.2018,
19:13
Ագարակ և Մեղրի քաղաքների բնակիչներն ահազանգում են. խմելու ջրի ծորակից գորշ գույնի ջուր է հոսում։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Սյունիքի մարզի Ագարակ և Մեղրի քաղաքների բնակիչներն ահազանգում են. խմելու ջրի ծորակից գորշ գույնի ջուր է հոսում։
Սոցցանցի բազմաթիվ օգտատերեր հրապարակում են լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ երևում է, որ ծորակից գորշ գույնի ջուր է հոսում։
Խնդիրը պարզաբանելու նպատակով «Նովոստի–Արմենիա» գործակալությունը դիմեց «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանին։
Սարգսյանի խոսքով, նրանք խնդրից տեղյակ չեն։
«Ոչինչ չեմ կարող ասել, առաջարկում եմ ուղարկել էլեկտրոնային հարցում, մենք կզբաղվենք խնդրով և ջուրը կուղարկենք լաբորատոր փորձաքննության», – նշեց Սարգսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում կազմակերպված ուղիղ եթերի ժամանակ նշել էր, որ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում Երևանի ջրամատակարարման խնդիրներում։
«Վեոլիա ջուր» ընկերությունը պետք է հետևություններ անի։ Վերջերս հանդիպում եմ ունեցել կառավարությունում ընկերության տարածաշրջանային ներկայացուցչի հետ, լուրջ զրույց ենք ունեցել, և մենք նշել ենք, որ բազմաթիվ դժգոհություններ ունենք նրանց գործունեության հետ կապված և որ ընկերությունը կվերանայի իր աշխատանքի սկզբունքները Հայաստանում», – նշել է ՀՀ վարչապետը։–0–

Загружается новость ... "Лево"