438.63
4.38
404.42
-5
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ Սենատը հաստատել է ՀՀ–ում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին (ՖՈՏՈ)

12:31
04 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ Սենատը հունվարի 2–ի նիստում հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում, հաղորդում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA)։ 

Բացի այդ, նույն նիստի ժամանակ հաստատվել է Ադրբեջանում ամերիկյան դիվանագիտության նոր ղեկավարի` Էրլ Լիտցենբերգերի թեկնածությունը։

ANCA–ից նշել են, որ քվեարկությունից առաջ ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեն մանրամասն ուսումնասիրել է ԱՄՆ–ի վարած քաղաքականությունն այնպիսի հարցերում, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը, տարածաշրջանային ագրեսիան, ներքին ճնշումներն Ադրբեջանում և այլ առանցքային հարցեր։

Линн Трейси

«Հայաստանում խաղաղ իշխանափոխությունից մոտ մեկ տարի անց Ամերիկայի հայ ազգային կոմիտեն հույս ունի համագործակցել դեսպան Թրեյսիի հետ` ԱՄՆ–ի և Հայաստանի միջև ռազմավարական հարաբերությունները բարելավելու նպատակով», – հայտարարել է ANCA–ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Նա նաև հույս է հայտնել, որ Բաքվում ԱՄՆ նոր դեսպան Լիտցենբերգերը վճռականորեն կդիմակայի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարած հակահայկական քաղաքականությանը։

Լին Թրեյսին Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ երկրների գծով մասնագետ է։ Նա պրոֆեսիոնալ դիվանագետ է, այժմ զբաղեցնում է Պետդեպարտամենտում Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը։ Մինչ այդ աշխատել է Մոսկվայում, Աշխաբադում և Աստանայում ԱՄՆ դեսպանի տեղակալ, եղել է պետքարտուղարի` Կենտրոնական Ասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալը։ Թրեյսին նաև աշխատել է Պակիստանում ԱՄՆ հյուպատոսությունում։

Լին Թրեյսին պետքարտուղարի կողմից արժանացել է «Հերոսության համար» մրցանակին։ Տիրապետում է ռուսերեն լեզվին։–0– 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու