ԱԽ քարտուղար. ադրբեջանցիների հետ պայմանավորվածություն է եղել Գորիս-Կապան ճանապարհը շահագործել մինչև այլընտրանքային ճանապարհ ունենալը

12.11.2021, 01:02
Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ադրբեջանցիների հետ պայմանավորվածություն է եղել Գորիս-Կապան ճանապարհը շահագործել մինչև այլընտրանքային ճանապարհ ունենալը
ԱԽ քարտուղար. ադրբեջանցիների հետ պայմանավորվածություն է եղել Գորիս-Կապան ճանապարհը շահագործել մինչև այլընտրանքային ճանապարհ ունենալը

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մեկնաբանել է հնչող հայտարարություններն այն մասին, որ իշխանությունը, հեռատեսություն չցուցաբերելով, չի պայմանավորվել Ադրբեջանի հետ, որ Գորիս-Կապան ճանապարհը մնա Հայաստանի վերահսկողության ներքո՝ թեկուզ որոշակի ժամանակահատվածում։

Загружается новость ... "Лево"

«Ընդհանուր առմամբ, այդպիսի պայմանավորվածություն եղել է։ Պայմանավորվածությունը, ընդհանուր առմամբ, եղել է այն տրամաբանության շուրջ, որ մինչև այլընտրանքային ճանապարհ ունենալը մենք օգտագործելու ենք այդ ճանապարհը։ Իհարկե, այս ընթացքում որոշ խոչընդոտներ ստեղծվել են, բայց մինչև երեկ ՀՀ քաղաքացիներն այդ ճանապարհն օգտագործում են», - ասել է նա։

 «Նախնական պայմանավորվածությունը, ինչպես նշեցի, որ որոշակի ժամանակ մենք օգտագործենք այդ ճանապարհը, մինչև այլընտրանք ունենանք։ Միայն դրա շուրջ է եղել պայմանավորվածությունը», – նշել է Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Ադրբեջանն նոյեմբերի 11–ի գիշերը ժամը 12–ից սկսած Գորիս–Կապան ճանապարհին կտեղադրի սահմանային և մաքսային հսկողության կետեր։ Փաշինյանն իր հերթին նշեց, որ Գորիս–Կապան հատվածում Հայաստանը նույնպես ըստ անհրաժեշտության անցման տեղերում կտեղադրի մաքսային, անձնագրային հսկողության կետեր։–0–